Jump to content

Էմիլի Լուիզ Օրր Էլիոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Լուիզ Օրր Էլիոթ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1867(1867-07-22)
ԾննդավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
Մահացել էփետրվարի 27, 1952(1952-02-27) (84 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Օնտարիոյի գեղարվեստի քոլեջ
Մասնագիտությունարվեստագետ

Էմիլի Լուիզ Օրր Էլիոթ (անգլ.՝ Emily Louise Orr Elliott, հուլիսի 22, 1867(1867-07-22), Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա - փետրվարի 27, 1952(1952-02-27)), կանադացի նկարչուհի և նորաոճ պատկերազարդող[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Լուիզ Օրրը ծնվել է Մոնրեալում և սովորել է Տորոնտոյում՝ Օնտարիոյի գեղարվեստի քոլեջում, Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում և Նյու Յորքի դիզայնի դպրոցում։ Բացի իր յուղաներկով կտավներից, բնապատկերներից և ծաղիկներից, նա նաև էսքիզներ է տրամադրել Իթոնի և Սիմպսոնի կատալոգների համար և նկարազարդել նորաոճ նմուշներ թերթերի և ամսագրերի համար։ Էլիոթը նաև սյունակ է գրել նավերի և նավակների մասին Toronto Star-ի համար, երգեր է հորինել և դասախոսություններ է կարդացել արվեստի մասին[2]։

Նրա աշխատանքները ցուցադրվել են Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Օնտարիոյի նկարիչների միությունում, Կանադայի կանանց արվեստի ասոցիացիայում և Կանադական ազգային ցուցահանդեսում։ Նա Կանադայի ազգային ցուցահանդեսի կանանց կոմիտեի հիմնադիր նախագահն է եղել։ Այժմ նրա աշխատանքները ցուցադրվում են Վիկտորիա քոլեջում, Էմմանուել քոլեջում, Սուրբ Հիլդայի քոլեջում, Էլիզաբեթ թագուհու հիվանդանոցում և Տորոնտոյի կանանց մամուլի ակումբում[2]։

1893 թվականին նա ամուսնացել է Ջոն Էֆրեմ Էլիոթի հետ։ Զույգն ունեցել է մեկ որդի։

Էմիլի Լուիզ Օրր Էլիոթը մահացել է Տորոնտոյում 84 տարեկան հասակում։

Նրա աշխատանքները պահվում են Տորոնտո քաղաքի շուկայական պատկերասրահի և Տորոնտոյի հանրային գրադարանի հավաքածուներում[3]։

Էմիլի Լուիզ Օրր Էլիոթի արվեստի հավաքածուն, որը հրատարակվել է այլ նկարազարդողների կողմից, նվիրաբերվել է Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Emily Louise Orr Elliott». Roberts Gallery. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  2. 2,0 2,1 «Elliott, Emily Louise Orr». Canadian Women Artists History Initiative. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  3. 3,0 3,1 «Emily Elliott Collection» (PDF). Art Gallery of Ontario. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.