Կանադական ազգային ցուցահանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Canadian National Exhibition 2012.jpg

Կանադական ազգային ցուցահանդես (ԿԱՑ, հայտնի է նաև որպես The Ex), ամենամյա միջոցառում, որը տեղի է ունենում Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի Ցուցահանդեսի վայրում: Տևում է 18 օր` ներառելով Կանադայի Աշխատավորի օրը՝ սեպտեմբերի առաջին երկուշաբթին: Ամեն տարի, ունենալով մոտ 1,5 միլիոն այցելու, ցուցահանդեսը համարվում է Կանադայի ամենախոշոր ամենամյա տոնավաճառը և 5-րդ ամենամեծ ցուցահանդես-վաճառքը Հյուսիսային Ամերիկայում[1]: Կանադական առաջին ազգային ցուցահանդեսը տեղի է ունեցել 1879 թվականին, հիմնականում Կանադայում գյուղատնտեսության և տեխնոլոգիաների խթանման համար: Ցուցահանդեսի ժամանակ գյուղատնտեսները, ճարտարագետները և գիտնականները ցուցադրել են իրենց հայտնագործություններն ու գյուտերը: Ժամանակի ընթացքում ԿԱՑ-ը փոխվել է՝ արտացոլելով բազմազանության և նորարարության աճը, չնայած գյուղատնտեսությունն ու տեխնոլոգիան այսօր էլ շարունակում են Կանադական ազգային ցուցահանդեսի մեծ մասը կազմել: Մեծ Տորոնտոյի շրջանի և շրջակա համայնքների շատ մարդկանց համար ԿԱՑ-ն ամենամյա ընտանեկան ավանդույթ է:

Վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական ազգային ցուցահանդեսն անցկացվում է 192 ակր տարածք զբաղեցնող ցուցահանդեսային վայրում, որը գտնվում է Տորոնտոյի կենտրոնից արևմուտք՝ Օնտարիո լճի ափերին: Տարածքն աչքի է ընկնում մի քանի շինություններով ու կառույցներով, որոնցից շատերն ըստ իրենց կարևորության ներառված են Օնտարիոյի ժառանգության ակտում: Կան մի քանի բացօթյա կենդանի երաժշտության վայրեր, ֆուտբոլի մարզադաշտ, զբոսայգիներ, շատրվաններ, պլազաներ, վարդերի պարտեզ, արձաններ, կայանատեղիներ: Բոլոր ճանապարհներն անվանված են Կանադայի նահագների ու տարածքների անուններով: Ե՛վ Toronto Transit Commission (TTC), և՛ GO Transit-ը ապահովում են տրանսպորտային միջոցներ դեպի ցուցահանդեսի վայր:

Հետաքրքիր վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություններ, տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Bandshell-ի բեմը
Հավասարակշռված ժայռեր՝ որպես ավազե քանդակագործության մաս

18-օրյա ցուցահանդեսը բաղկացած է առևտրի գոտիներից, ցուցահանդեսներից, կենդանի զվարճանքի կետերից, գյուղատնտեսական ցուցադրումներից, սպորտային միջոցառումներից, կազինոներից, կառնավալներից, խաղերից և սննդի կետերից: 1949 թվականից տոնավաճառի առանձնահատկություններից է Աշխատավորի օրվա հանգստյան օրը կազմակերպվելիք Կանադայի միջազգային օդային ցուցադրությունը:

Վաճառողները, պետական ​​գերատեսչությունները և տարբեր արդյունաբերական ասոցիացիաներ բազմաթիվ շենքերում կազմակերպում են ցուցադրություններ: Դրանց շարքում են Արտադրանքի միջազգային տաղավարն ամբողջ աշխարհից, արհեստների ու արվեստների և հոբբիների համար նախատեսված շենքերը: Մուտքի կենտրոնական համալիրում է գտնվում միջազգային տաղավարը, այգիների ցուցադրությունը, SuperDogs ներկայացումներ, ավազե քանդակագործություն, ինչպես նաև ցուցահանդեսային տարածք, որն օգտագործվում է գյուղատնտեսական կամ արդյունաբերական դիզայնի և կենդանի բեմի համար: Սննդի շենքում կան տարբեր մշակույթների սնունդ ներկայացնող մեծ թվով վաճառողներ: Better Living Centre շենքը մի կողմից օգտագործվում է որպես կազինո, մյուս կողմից` գյուղատնտեսական ցուցադրություն: Կանադական ազգային ցուցահանդեսը շարունակում է գյուղատնտեսական արտադրանքի մրցակցության իր ավանդույթը, և հաղթողները ներկայացվում են Better Living Centre-ում. կա նաև կարագից քանդակագործական մրցույթ: Այլ ցուցահանդեսային տարածքներ տարբեր տարիների ընթացքում տարբեր կերպ են օգտագործվում: Փողոցների երկայնքով վաճառողներն առաջարկում են զեղչեր, անսովոր ապրանքներ: 1792 թվականի «Scadding Cabin» տնակի ցուցադրությունը եղել է նաև տոնավաճառի առաջին տարում:

Կոլիզեում շենքն օգտագործվում է կենդանի շոուների համար, Bandshell-ն՝ ամենօրյա երաժշտության: Բացօթյա զվարճանքի համար տոնավաճառում տարբեր կետեր կան՝ գարեջրի այգիներ, երաժշտական, ակրոբատիկ համարներ, պարկուր, կրկեսային համարներ, մանկական շոուներ և կրթական ցուցադրություններ: ԿԱՑ-ն ունի երկու խոշոր շքերթ՝ Զինվորների օրվա շքերթ և Աշխատավորների օրվա շքերթ: Ամեն երեկո տեղի է ունենում «Mardi Gras» շքերթը:

Զբոսայգու հյուսիսարևմտյան անկյունում կա մանկական տարածք՝ մինչև 12 տարեկան երեխաների ձիարշավների համար: Հիմնական տարածքը գտնվում է EnerCare-ի կենտրոնից արևմուտք և ունի մի քանի տասնյակ ձիարշավներ:

Տորոնտոյի մասնագիտացված մարզական թիմերից երկուսը ԿԱՑ-ի ընթացքում անցկացնում են տնային խաղեր: Toronto Argonauts և Toronto FC ֆուտբոլային թիմերը երկուսն էլ խաղում են տոնավաճառի կենտրոնում գտնվող BMO դաշտում:

2016 թվականի ԿԱՑ նոր առանձնահատկություններից են եղել՝

  • ԿԱՑ ինովացիոն ավտոտնակը
  • Ջրային հատվածում ջրի դահուկներ և ուեյքբորդինգ շոուներ և մրցույթներ
  • Pokémon GO
  • Աստղային ճանապարհ ցուցահանդես

2015 թվականի ԿԱՑ նոր առանձնահատկություններից են եղել՝

  • Bon Voyage!
  • Hollywoof
  • RUSH
  • XPogo Stunt Team

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Avigdor, Jeanine (1994). The Scadding Cabin, 1794: Toronto's Oldest House. The York Pioneer and Historical Society. ISBN 0-9698404-0-3..
  • Withrow, John, ed. (1978). Once Upon a Century: 100 Year History of The "Ex. J.H. Robinson Publishing Ltd.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]