Էմիլիա Ռեջեպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիա Ռեջեպի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 15, 1973(1973-07-15)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Պրիզրեն, Կոսովո[1]
Քաղաքացիություն  Կոսովո

Էմիլիա Ռեջեպի (ալբ․՝ Emilija Redžepi, հուլիսի 15, 1973(1973-07-15)[1], Պրիզրեն, Կոսովո[1]), կոսովացի քաղաքական և պետական ​​գործիչ, Բոսնիայի ազգային փոքրամասնության շահերը ներկայացնող Նոր դեմոկրատական ​​կուսակցության նախագահ։ 2021 թվականի մարտի 22-ից հանդիսանում է Կոսովոյի երրորդ փոխվարչապետի պաշտոնակատար՝ փոքրամասնությունների և մարդու իրավունքների հարցերով։ Նախկինում եղել է Վարչակազմի և տեղական ինքնակառավարման նախարար (2020)[2], Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր (2014-2020)[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա Ռեջեպին ծնվել է 1973 թվականի հուլիսի 15-ին, Հարավսլավիայի Սոցիալիստական ​​Ֆեդերատիվ Հանրապետության Պրիզրեն քաղաքում[4]։ Ստացել է բարձրագույն մանկավարժական կրթություն և քաղաքագիտության մագիստրոսի աստիճան[3][4]։

Եղել է Պրիզրեն քաղաքի մունիցիպալ խորհրդի անդամ, Պրիզրենի ընդհանուր ժողովի փոխնախագահ և տնտեսական զարգացման և էներգետիկայի փոխնախարար[3]։ Կոսովոյում բոսնիական համայնքը ներկայացնում է երեք քաղաքական կուսակցություններից կազմված «Վակատ» կոալիցիան։ 2010 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Էմիլիա Ռեջեպին 2009 թվականին հիմնադրել է Նոր դեմոկրատական ​​կուսակցությունը։ Նա դարձել է Կոսովոյում քաղաքական կուսակցություն գլխավորող առաջին կինը[3]։ 2010 թվականի ընտրություններից հետո կուսակցությունը ստացել է մեկ տեղ խորհրդարանում և պահպանել այդ արդյունքը հետագա ընտրություններում։ 2014 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ռեջեպին առաջին անգամ ընտրվել է Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր[3]։ 2017 թվականին վերընտրվել է։

Կոսովոյի սահմանադրության համաձայն՝ մեկ նախարարություն պետք է ղեկավարի ազգային փոքրամասնություններից մեկի ներկայացուցիչը։ Որպես բոսնիական ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ Էմիլիա Ռեջեպին մտել է 2019 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստեղծված Կուրտիի առաջին կաբինետ։ Էմիլիա Ռեջեպին ստացել է վարչակազմի և տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնը։ 2020 թվականի փետրվարի 3-ին Կոսովոյի խորհրդարանը հաստատել է Կուրտիի կառավարությունը[2]։ Մարտի 25-ին խորհրդարանը անվստահություն է հայտնել Կուրտիի կառավարությանը՝ COVID-19 համավարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարելուց հրաժարվելու համար[5][6]։

Որպես բոսնիական ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ Էմիլիա Ռեջեպին մտել է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստեղծված Կուրտի երկրորդ կաբինետ[7]։ Էմիլիա Ռեջեպին ստացել է փոքրամասնությունների և մարդու իրավունքների հարցերով երրորդ փոխվարչապետի պաշտոնը։

Տիրապետում է բոսնիերեն (սերբախորվաթերեն), ալբաներեն, թուրքերեն և անգլերեն լեզուներին[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://assembly-kosova.org/eng/deputydetails/?deputy=254
  2. 2,0 2,1 «Former ministers» (անգլերեն). Ministry of Local Government Administration. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Emilija Redžepi» (սերբա-խորվաթերեն). Skupština Kosova. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Emilija Redžepi» (անգլերեն). Assembly of the Republic of Kosovo. 2019. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Парламент непризнанного Косова вынес вотум недоверия правительству Албина Курти». ТАСС. 2020 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  6. «Парламент Косово выразил недоверие премьеру из-за мер против COVID-19». РИА Новости. 2020 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Из всех участников негласной сдачи Косово остался один Вучич». ИА REGNUM. 2021 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.