Էմանուել Կոսս
Էմանուել Կոսս | |
![]() | |
Կուսակցություն՝ | «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» |
---|---|
Կրթություն՝ | Lycée Maurice-Ravel? և Paris 12 University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | նոյեմբերի 15, 1974[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Denis Baupin?[2] |
Էմանուել Կոսս ( ֆր.՝ Emmanuelle Cosse նոյեմբերի 15, 1974[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, բնակարանաշինության և բնակության էկոլոգիական միջավայրի նախարար (2016-2017)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[3]։
1990 թվականին անդամակցել է անկախ և ժողովրդավարական լիցեյական ֆեդերացիային (FIDL), 1992 թվականին՝ Act Up ՁԻԱՀ-ի կանխարգելման կազմակերպությանը (1999 թվականից մինչև 2001 թվականներին գլխավորել է կազմակերպությունը)։ 2009 թվականին միացել է «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցությանը, 2010 թվականին դարձել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ, 2013 թվականի նոյեմբերի 30-ին ընտրվել է ՄՏՏ ազգային քարտուղար[4]։
2014 թվականին մասնակցել է Փարիզի քաղաքային ընտրություններում բնապահպանների առաջնորդ Քրիստոֆ Նաջդովսկու արշավին։ 2015 թվականին վերընտրվել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի կազմում[5]։
2016 թվականի փետրվարի 11-ին նա մտել է Մանուել Վալցի երկրորդ կառավարություն՝ ստանալով բնակարանաշինության և բնակության էկոլոգիական միջավայրի նախարարի պաշտոնը[6][7]։
2016 թվականի մարտին ՄՏՏ-ում կառավարության կազմում Կոսսի մասնակցությանը չհամաձայնելու պատճառով նրան վտարեցին կուսակցությունից[8]։
2016 թվականի հուլիսի 10-ին Կոսսը ծաղրել է ՄՏՏ-ի որոշումը 2017 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին սեփական փրայմերիզներ անցկացնելու մասին ՝ կատակելով «փոքր փրայմերիզների» կապակցությամբ, որոնք կազմակերպել էր «փոքրիկ կուսակցությունը» և հայտարարել Է, որ մտադիր է աջակցել էկոլոգիական կուսակցության թեկնածու Ֆրանսուա դը Ռյուժիին, որը փոքր ձախ կուսակցությունների մյուս առաջնորդների հետ միասին մասնակցել է այսպես կոչված «քաղաքացիական փրայմերիզներին»[9]։
2016 թվականի օգոստոսի 12-ին Կոսսը հանդես է եկել Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականների համար մասնավոր ապաստարանների ստեղծման ծրագրի գործարկման նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ պետությունը կարող էր աջակցել հասարակական կազմակերպություններին նման ապաստարանների ցանցի ստեղծման հարցում ՝ տարեկան վճարելով 1500 եվրո նրանց մեջ պահվող յուրաքանչյուր փախստականի համար։ Նախագծի մեկնարկը նախատեսված էր 2016 թվականի հոկտեմբերի 1-ին և նախատեսված էր սկզբի համար 50 հոգու համար, իսկ հետագայում՝ երկու տարվա ընթացքում 1000 հոգու համար [10]։
2016 թվականի դեկտեմբերի 6-ին նա պահպանել է իր նախկին պաշտոնը Կազնյովի կառավարությունում[11]։
2017 թվականին մայիսի 17-ին ձևավորվել է Էդուարդ Ֆիլիպի կառավարությունը, որում Էմանուել Կոսսը որևէ նշանակում չստացավ[12]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսի 20-ին Էմանուել Կոսսն ամուսնացել է քաղաքական գործիչ՝ կուսակից Դենիս Բոպենի հետ (պսակադրության արարողությունն անցկացրել է անձամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն)[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
- ↑ http://www.liberation.fr/politiques/2013/09/30/emmanuelle-cosse-drole-de-numero-vert_935920
- ↑ Marion Joseph (2013-11-30)։ «Emmanuelle Cosse - Emmanuelle Cosse, l'inconnue qui prend la tête d'Europe-Écologie-les Verts» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-03-04
- ↑ «Emmanuelle Cosse - Repères. Emmanuelle Cosse» (ֆրանսերեն)։ Liberation։ 2013-12-01։ Վերցված է 2017-03-04
- ↑ «Emmanuelle Cosse - Europe Écologie-Les Verts» (ֆրանսերեն)։ Le Point։ Վերցված է 2017-03-04
- ↑ Isabelle Rey-Lefebvre et Laetitia Van Eeckhout (2016-03-23)։ «Emmanuelle Cosse souhaite étendre l’encadrement des loyers à d’autres villes que Paris» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2017-03-04
- ↑ «Habitat durable. Maisons écologiques» (ֆրանսերեն)։ habitat-durable.com։ Վերցված է 2017-03-16
- ↑ Louis Nadau (2016-03-16)։ «Emmanuelle Cosse exclue d'EELV» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-03-04
- ↑ «Primaire : Cosse soutient Rugy et raille le «petit parti» EELV» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2016-07-10։ Վերցված է 2017-03-04
- ↑ Amélie Quentel (2016-08-12)։ «Emmanuelle Cosse : «On n’est pas là pour faire du chiffre avec les réfugiés»» (ֆրանսերեն)։ Liberation։ Վերցված է 2017-03-04
- ↑ «La composition du gouvernement de Bernard Cazeneuve» (ֆրանսերեն)։ LCP։ 2016-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-17-ին։ Վերցված է 2017-02-16
- ↑ «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2017-05-17։ Վերցված է 2017-05-17
- ↑ G.L. (2015-06-20)։ «Paris : Anne Hidalgo a marié Emmanuelle Cosse et Denis Baupin» (ֆրանսերեն)։ Le Parisien։ Վերցված է 2017-03-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կոսսը հանդես է եկել ռասիզմի դեմ»։ RFI։ 2016-10-06։ Վերցված է 2017-03-04
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմանուել Կոսս կատեգորիայում։ |