Էմանուել Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմանուել Եսայան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1839(1839-09-28)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Վախճանվել էօգոստոսի 25, 1907(1907-08-25)[1][2] (67 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մասնագիտությունդրամատուրգ և բանաստեղծ
Ազգությունհայ
ԿրթությունՌափայելյան վարժարան (1856)[1]
Էմանուել Եսայան Վիքիդարանում

Էմանուել Եսայան (սեպտեմբերի 28, 1839(1839-09-28), Կոստանդնուպոլիս[1][2] - օգոստոսի 25, 1907(1907-08-25)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ դրամատուրգ, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո, ուսումը շարունակել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ Վերադառնալով Կ. Պոլիս, զբաղվել է ուսուցչությամբ և գրականությամբ։ 1870 թ. Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Արշակ», «Գնել», «Օլիմպիա» եռագրությունը, 1872 թ. «Հռիփսիմե» ողբերգությունը, բոլորն էլ գրված խրթին գրաբարով։ Գրել է մի շարք բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել Կ. Պոլսում 1893 թ. «Մեծաձորի ներշնչմունք» վերնագրով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 304.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Եսայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 523