Էկտոր Բոնիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էկտոր Բոնիլյա
HECTOR BONILLA.jpg
Ծնվել էմարտի 14, 1939(1939-03-14) (80 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Socorro Bonilla?

Էկտոր Էրմինա Բոնիլյա Ռեբենտուն (իսպ.՝ Hector Hermina Bonilla Rebentun, մարտի 14, 1939(1939-03-14), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), հայտնի մեքսիկացի դերասան, ռեժիսոր, հնչյունավորող դերասան և պրոդյուսեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկտոր Բոնիլյան ծնվել է 1939 թվականի մարտի 14-ին Թելենթա դե Օկամպո տեղանքում, մեքսիկական Պուեբլա նահանգի Cuetzalan քաղաքից ոչ հեռու: Վաղ տարիքում Էկտորը հայտնել է ծնողներին դերասան դառնալու մասին:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի տարիքում Էկտոր Բոնիլյան մեքսիկական INBA թատրոնի թատերախմբի անդամ էր։

Էկտոր Բոնիլյան ֆիլմում առաջին անգամ խաղացել է 1962 թվականին և հանդես է եկել 75 ֆիլմերում ու սերիալներում և դեռ շարունակում է նկարահանվել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Էկտոր Բոնիլյան ունեցել է երկու կին: Առաջին կինը եղել է մեքսիկացի դերասանուհի Սոկոռո Բոնիլյան, նրանց երջանկությունը երկար չի տևել, զույգ բաժանվեցլ է այն պատճառով, որ նրանց հետաքրքրում էր միայն կինոն, իսկ անձնական կյանքի համար ժամանակ չէր մնում և Սոկոռոն նրա մասին չէր էլ մտածում: Սոկոռոյի և Բոնիլյայի ամուսնությունը հաշվարկքվ էր, Սոկոռոն ամուսնացել էր Էկտորի հետ, քանի որ ուզում էր իր համար ճանապարհ հարթել դեպի կինո և հասավ դրան, բայց անձնական կյանք նրանց միջև չկար և դրանից հետո Սոկոռոն Էկտոր Բոնիլյայից հետո այլևս չի ամուսնացել: Դերասանի երկրորդ կինը Սոֆիա Ալվարեսն է։ Զույգը ունի երեք որդի՝ Լեոնորը, Սերխիոն և Ֆեդերիկոն:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 — Կենդանիների տունը — Ռամիրո
  • 1970 — Կատու — Պարիս
  • 1971 — Հարսանեկան քող
  • 1973 — Նամակ առանց հասցեի
  • 1973 — Օտարականը գյուղում
  • 1974 — Թշվառություն
  • 1975 — Պալոմա — Ալեխանդրո
  • 1975 — Անպաշտպան
  • 1977 — Սիրո պայմանագիր — Հիլմերո
  • 1978 — Վիվիանա — Խորխե Արմանդո Մոնսադա
  • 1981 — Սոլեդադ — Խեսուս Սանչես Ֆուենտես
  • 1982 — Վանեսա — Լուսիանո դե Սայնթ Հերմայն
  • 1983 — Կրքոտ Իզաբելա — Ադոլֆո Քասթանեդո
  • 1986 — Փառք և դժոխք — Միգել Վալյարթա
  • 1987—1988 — Վայրի վարդը — Պուչո, Մարիի Ելենի Տոռես դե Ռոբլեսի սիրեկան
  • 1988 — Բռնվածը — Գոնսալո Ռոդրիգես
  • 1988 — Փողոցի վերջին տունը — Սեսար

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

TVyNovelas[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 — Լավագույն դերասան — Վանեսա — Առաջադրում
  • 1985 — Լավագույն դերասան — Կրքոտ Իզաբելա — Առաջադրում
  • 1990 — Լավագույն բացասական կերպար — Փողոցի վերջին տունը — Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]