Էկտոր Բելյերին
Էկտոր Բելյերին իսպ.՝ Héctor Bellerín | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19, 1995[1][2][3][…] (28 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
![]() |
Հեկտոր Բելլերին (իսպ.՝ Héctor Bellerín Moruno, մարտի 19, 1995[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ է, ով խաղում է Լոնդոնի Արսենալի կազմում, որպես՝ աջ պաշտպան։ Վարձավճարով նաև հանդես է եկել Ուատֆորդում, հանդես է եկել Իսպանիայի մինչև 16 և 21 տարեկանների հավաքականներում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բարսելոնայում։ Նա իր կարիերան սկսել է Բարսելոնայի երիտասարդական թիմերում։ 2011 թվականի ամռանը տեղափոխվում է Արսենալ և 2013 թվականին կապում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Արսենալի կազմում իր դեբյուտը Բելյերինը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Վեսթ Բրոմվիչի հետ գավաթային խաղում՝ խաղի 95-րդ րոպեին փոխարինելով հայրենակցին՝ Միկել Արտետային։ Երկու ամիս անց վարձավճարով տեղափոխվում է Չեմփիոնշիփ՝ Ուատֆորդ։ Ութ օր անց Յովիլ Թաուն ֆուտբոլային ակումբի հետ խաղում նշում է իր դեբյուտը։ Մինչ մրցաշրջանի ավարտը հանդես է գալիս Ուատֆորդում և 2014 թվականի փետրվարին նրան նորից հրավիրում են Արսենալի առաջին թիմ։

Մաթյո Դեբյուշիի,Կալում Չեմբերսի և Նաչո Մոնրեալի վնասվածքների շնորհիվ, Բելյերինը 2014 թ.-ի սեպտեմբերի 16 թ.-ին իր դեբյուտն է նշում Չեմպիոնների լիգայում, Դորտմունդի Բորուսիայից կրած 2-0 հաշվով պարտության ժամանակ։ Արսենալի կազմում առաջին գոլը խփել է 2015 թ.-ի փետրվարի 1-ին Ասթոն Վիլայի հետ կայացած (5-0) մրցավեճում, իսկ երկրորդը ապրիլի 4-ին Լիվերպուլի դեմ կայացած մրցավեճում (4-1)։ Այդ խաղում Բելյերինը նաև սեփական տուգանայինում խախտեց կանոնները Ռահիմ Ստեռլինգի նկատմամբ և իր թիմի գլխին բերեց 11-մետրանոց։ Բելյերինը Արսենալի հիմնական կազմում էր նույն տարվա մայիսի 30-ին Ուեմբլիում կայացած Անգլիայի գավաթի եզրափակչի ժամանակ (4-0)՝ օգնելով իր թիմին անցկացնել չոր հանդիպում։ Բելյերինը մրցաշրջանի ավարտից հետո Արսենալի հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր։ 2015/16 մրցաշրջանի առաջին խաղում, սկզբունքային մրցակից՝ Չելսիի հետ կայացած Անգլիայի Սուպերգավաթի ժամանակ (1-0) Բելյերինը նվաճում է իր երկրորդ գավաթը (Պետեր Չեխի առաջին խաղը Չելսիի դեմ)։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում Բելյերինն իր թիմի հետ հասնում է մինչև կիսաեզրափակիչ։ Իր դեբյուտը նշել է մինչև 21 տարեկանների հավաքականում Ալբերտ Սելադեսի օրոք 2015 թվականի մարտի 30-ին՝ Բելառուսի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում (4-0), խաղալով 90 րոպե։
Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելյերինը հայտնի է իր կայծակնային արագությամբ։ Նա 2014/15 մրցաշրջանում գերազանցեց Թեո Ուոլքոթի 40 մետր տարածության ռեկորդը։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | FA Cup | League Cup | Europe | Total | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Մասնակցած խաղեր |
Գոլեր | Մասնակցած խաղեր | Գոլեր | Մասնակցած խաղեր | Գոլեր | Մասնակցած խաղեր | Գոլեր | Մասնակցած խաղեր | Գոլեր | ||
Արսենալ | 2013/14 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ուատֆորդ (վարձավճար) |
2013/14 | Չեմփիոնշիփ | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 |
Արսենալ | 2014/15 | Պրեմիեր Լիգա | 20 | 2 | 3 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 28 | 2 |
2015–16 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 18 | 0 | ||
Ընդհանուր | 42 | 2 | 3 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 55 | 2 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- Մարտի 19 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ