Էլ Տախին
![]() | |
![]() | |
![]() |
El Tajín (իսպ.՝ El Tajín), նախակոլումբոսյան հնավայր Մեքսիկայի հարավում՝ ժամանակակից Պոսա Ռիկա դե Իդալգո համայնքի տարածքում։ Մեզոամերիկայի ամենամեծ ու ամենակարևոր քաղաքներից մեկն է և վերակրուսյան դասական մշակույթի մաս է կազմում։ Ծաղկում է ապրել 600-ից 1200 թվականներին և այդ ընթացքում այստեղ բազմաթիվ տաճարներ, պալատներ, գնդակախաղի մրցասպարեզներ, բուրգեր են կառուցվել[1]։ Քաղաքի անկումից հետո՝ 1230-ից մինչև 1785 թվականը, ոչ մի եվրոպացի չի իմացել նրա գոյության մասին և միայն 1785-ին պետական մի պաշտոնյայի (տեսուչ-հսկիչի) բախտ է վիճակվել դեմ առնել Որմնախորշերի բուրգին[2]։
Էլ Տախինը, որն այդպես է անվանվել հնդկացիական տոտոնակ ցեղի կայծակի, ամպրոպի և անձրևի աստծո պատվին[3], իր ճարտարապետության և և ընդհանրապես մշակույթի մեծարժեքության շնորհիվ 1992 թվականին ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։ Այդ ճարտարապետության առանձնահատկություններից են զարդանախշավոր որմնախորշերը և յուրօրինակ ցեմենտը, որը Մեզոամերիկայի մնացած վայրերում չի կիրառվել[5]։ Էլ Տախինի առավել հայտնի հուշարձանը Որմնախորշերով բուրգն է, թեև նվազ արժեքավոր չեն Արոյո խմբի կառույցնրը, գնդակախաղի հարավային ու հյուսիսային մրցասպարեզները և Տախին Չիկոյի պալատները[6]։ Այդ հնավայրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են գնդակախաղի 20 մրցասպարեզ (վերջին 3-ը՝ 2013 թվականի մարտ ամսին)[7]։ 1970-ական թվականներից սկսած՝ Էլ Տախինը համարվում է զբոսաշրջիկների համար առավել նշանակալի հնավայրը Վերակրուսի տարածշրջանում[8]. հենց միայն 2017 թվականին գրավել է 386.406 այցելուների[9]։
Ամեն տարի մարտ ամսին այստեղ անց է կացվում Cumbre Tajin փառատոնը, որտեղ ներկայացվում են ինչպես տեղաբնիկների, այնպես էլ այլ ժողովուրդների մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ ժողովրդական երգ-երաժշտության համերգներ[10]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլ Տախինի բուրգը, 2005 թվականի հուլիս
Էլ Տախինը 2006 թվականի օգոստոսին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wilkerson S. Jeffery K. (1987)։ El Tajin: A Guide for Visitors։ էջեր 72–73։ ISBN 968-499-293-9
- ↑ Wilkerson S. Jeffery K. (1987)։ El Tajin: A Guide for Visitors։ էջ 12։ ISBN 968-499-293-9
- ↑ Watson Iain (April 2002)։ «The Art of Mesoamerica, From Olmec to Aztec (3rd Edition)2002204Mary Ellen Miller. The Art of Mesoamerica, From Olmec to Aztec (3rd Edition). London : Thames and Hudson 2001. 240 pp., £8.95 The World of Art series»։ Reference Reviews 16 (4): 32։ ISBN 0-500-20345-8։ ISSN 0950-4125։ doi:10.1108/rr.2002.16.4.32.204
- ↑ «El Tajin, Pre-Hispanic City»։ World Heritage Organization/UNESCO։ Վերցված է 2010-02-09
- ↑ Wilkerson S. Jeffery K. (1987)։ El Tajin: A Guide for Visitors։ էջ 45։ ISBN 968-499-293-9
- ↑ Schuster Angela M. H. (1998-02-13)։ «El Tajín, Abode of the Dead "The Photography of Nicolas Sapieha"»։ Archeology magazine։ Վերցված է 2010-02-09
- ↑ Various։ «El Tajin, Veracruz, Mexico, Ruin Site, Pyramid of the Niches»։ Softseattravel.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-08-ին։ Վերցված է 2012-11-03
- ↑ «El Tajín, patrimonial mundial» [El Tajin, world heritage] (իսպաներեն)։ Mexico: INAH։ 2007-12-17։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-04-ին։ Վերցված է 2010-02-09
- ↑ «Estadística de Visitantes» (իսպաներեն)։ INAH։ Արխիվացված է օրիգինալից 8 July 2012-ին։ Վերցված է 25 March 2018
- ↑ Reyes-Heroles C Regina (2009-02-25)։ «Tajín, un espacio para vivir la magia» [Tajin, a space to experience the magic]։ CNN Expansion (իսպաներեն)։ Վերցված է 2010-02-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էլ Տախին Վիքիպահեստում |
---|
- El Tajín Instituto Nacional de Antropología e Historia. Gobierno de México.
- El Tajín Universidad de Wisconsin. Estados Unidos.
- El Tajín
|