Էլ Վիսկաինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Վիսկաինո
ՏեսակՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց
Մասն էIslands and Protected Areas of the Gulf of California?
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչատարածքՀարավային Ստորին Կալիֆոռնիա
ՏեղագրությունՀարավային Ստորին Կալիֆոռնիա
Հիմնվել էնոյեմբերի 30, 1988
Մակերես2 546 790,25 հեկտար[1]
Էլ Վիսկաինոը գտնվում է Մեքսիկաում
Էլ Վիսկաինո

Էլ Վիսկաինո (իսպ.՝ El Vizcaíno), Խաղաղ օվկիանոսի ծովածոցը և կենսոլորտային արգելոց Մեքսիկայում։ Գտնվում է Կալիֆոռնիայի թերակղզու կենտրոնական մասում։ Արգելոցն ստեղծվել է 1988 թվականին[2] և իր տարածքով (25,5 հազար կմ²) Լատինական Ամերիկայի ամենամեծ արգելոցն է[3]։ Կոչվել է հետազոտող Սեբաստյան Վիսկաինոյի անունով։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոցը ներառում է մի շարք ուշագրավ լանդշաֆտներ։ Օհո դե Լիեբրե և Սան Իգնասիո ծովալճակներում ձմեռում և բնադրում են ծովային կաթնասուների և ջրային թռչունների մի քանի տեսակներ։

Առաջինը թերակղզու տարածքը բնակեցրել են կոչի հնդկացիներն ավելի քան 11 հազար տարի առաջ։ Սիեռա դե Սան Ֆրանսիսկո լեռներում գտնվող քարանձավները, որտեղ նրանք ապրել են, դեռևս պահպանում են նրանց ստեղծագործությունների հետքերը:Արգելոցի տարածքում տեղակայված այս վայրերը բաց են զբոսաշրջիկների այցելության համար։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ արգելոցի կլիման անապատային է (Սոնորայի անապատի և Ստորին Կալիֆոռնիայի անապատի հանգույց), կենդանական աշխարհը ներառում է գիշերային կենսակերպ վարող բազմաթիվ կենդանիներ՝ կոյոտներ, տարբեր կրծողներ, նապաստակներ։ Առանձնակի նշանակություն ունեցող կաթնասուններից է եղանաեղջյուրների Antilocapra americana peninsularis pronghorn էնդեմիկ տեսակը, հանդիպում են անապատային հաստեղջյուր և սևապոչ եղջերու։ Թռչուններից հանդիպում են ջրարծիվ, բակլանազգիներ, տառեղներ, որորներ։ Արգելոցի ջրային տարածքներում բնակվում են մոխրագույն կետեր, սովորական փոկեր, կալիֆոռնական ծովառյուծներ, հյուսիսային ծովային փղեր և կապույտ կետեր։ Ծովալճակներում կան ծովային կրիաների չորս վտանգված տեսակների ներկայացուցիչներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://simec.conanp.gob.mx/ficha.php?anp=116&reg=1
  2. Vizcaino Biosphere Reserve - Park Profile - General information Արխիվացված 2020-06-26 Wayback Machine. Retrieved 09-14-2008.
  3. Riley, Laura and William Riley. Nature’s Strongholds: The World’s Great Wildlife Reserves. Princeton University Press, 2005. ISBN 0691122199, ISBN 9780691122199 pg. 452.
  4. «Whale Sanctuary of El Vizcaíno, Mexico» (անգլերեն). Encyclopedia of Earth. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]