Կալիֆոռնական ծովառյուծ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կալիֆոռնիական ծովառյուծ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Zalophus californianus
Lesson, 1828
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածություն |
Կալիֆոռնիական ծովառյուծ (լատին․՝ Zalophus californianus) կամ հյուսիսային, սև ծովառյուծ(Zalophus californianus), ականջավոր փոկերի տեսակ է, Խաղաղ օվկիանոսի բնակիչ։ ժամանակակից աշխարհում նրանց թիվը շատ է և շարունակում է աճել մոտ 5% ամեն տարի։ Կալիֆոռնիական ծովառյուծները տարբերվում են շուտ կողմնորոշվելու ունակությամբ և շրջակա միջավայրին հարմարվելու կարողությամբ, որի շնորհիվ այս տեսակի ներկայացուցիչները կրկեսների, կենդանաբանական այգիների, դելֆինարիումների ներկայացումների տիպիկ դերասաններ են։ Վարժեցնելով համապատասխան ձևով` նրանց օգտագործել են ամերիկյան ծովային ուժերի հատուկ գործողություններում։ Սրանք դասական կրկեսային փոկեր են, չնայած որ իսկական փոկեր չեն։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալոֆոռնիական ծովառյուծները կշռում են մոտ 300կգ և ունեն 2.4մ երկարություն, էգերը 2մ երկարություն և 90կգ։ Դունչը առաջ է ձգված և նրանց նմանեցնում են շների։ Արուների մոտ շատ զարգացած է գանգի կատարը, որը և շատ արտահայտիչ է հատկապես սեռական հասունացումից հետո։
Ինչպես հետևում է անունից Կալիֆոռնիական ծովառյուծները բնակվում են հիմնականում Կալիֆոռնիայում։ Նրանց կարելի է հանդիպել նաև Արիզոնայում, Վաշինգտոնում, կոլումբիայում և Մեքսիկայում։ Այդ դեսակի էնդեմիկ ներկայացուցիչները, որոնք շատ են հանդիպում Ճապոնական ծովում, համարվում են կալիֆոռնիական ծովառյուծների տեսակներ։ Բայց հիմա բացահայտվել է, որ այդ երկուսը ինքնուրույն տեսակներ են
Բազմանում են Կալիֆոռնիայի Շանել կղզներից մինչև Մեքսիկա։ Խոշորագույն բնակության վայրը Սան Միգել կղզին է։ Վերարտադրողական պառկելավայրերը գերադասում են տեղադրել հարավային ծովափներում։ Նրանք սովորաբար ծովից հեռանում են 10 մղոնից հեռու։
Տաք օրերին գտնում են ծովի եզրին մոտ։ Գիշերային օրերին նրանք ավելի են խորանում ջրում, կամ բարձրանում են ծովափնյա իջվածքների վրա։
Սովորաբար էգը ագրեսիվ է այլ ձագերի նկատմամբ։ Նա բացում է ատամները հառաչում է և կարող է բռնել ու շպրտել մոտեցող ձագին։ Սակայն էգերի 6/17%-ը կարող են հոգ տանել խորթ երեխաների մասին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնական ծովառյուծ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնական ծովառյուծ» հոդվածին։ |
|