Էլլա Ֆոնյակովա
Էլլա Ֆոնյակովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1934 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 21, 2012 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ, դրամատուրգ և նկարչուհի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Պարգևներ | Ն. Գոգոլի անվան գրական մրցանակ |
Էլլա Եֆրեմովնա Ֆոնյակովա (ռուս.՝ Элла Ефремовна Фонякова, մարտի 19, 1934, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2012, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ, դրամատուրգ, նկարիչ: Ռուսաստանի գրողների միության անդամ: Ն. Գոգոլի անվան գրական մրցանակի դափնեկիր (2005):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլլա Ֆոնյակովան ծնվել է Լենինգրադում, մտավորականի ընտանիքում: Հայրը եղել է գեղարվեստի ասմունքի վարպետ, մայրը՝ լատվիացի էր և ուսումնասիրում էր ռուսական երաժշտության պատմությունը: Ֆոնյակովան պոեզիայով հետաքրքրվել է մանկուց, դեռևս Լենինգրադի բլոկադայի տարիներին: Հայրը խրախուսել է այդ հրապուրանքը, քանի որ կարծել է, որ նման գործունեությունը օգնում է դիմանալ դժվարություններին: Մանկության մեկ այլ հրապուրանք է եղել նկարչությունը: 1952 թվականին դպրոցում ուսումը ավարտելուց հետո Էլլա Ֆոնյակովան ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Նախ սովորել է սլավոնական թարգմանության բաժնում, ապա 1954 թվականին տեղափոխվել է լրագրության բաժին, որն ավարտել է 1957 թվականին: Ամուսնու՝ բանաստեղծ Իլյա Ֆոնյակովի հետ միասին մեկնել է Սիբիր՝ Նովոսիբիրսկ քաղաք: Այնտեղ համագործակցել է տեղական թերթերի հետ, հանդես եկել որպես գրականության և թատրոնի քննադատ: Նովոսիբիրսկում՝ Ֆոնյակովների բնակարանում, հաճախ հավաքվել են բազմաթիվ համախոհ ընկերներ: Սիբիրյան այդ տարիներին Էլլա Ֆոնյակովան շատ ժամանակ է նվիրել ստեղծագործական գործունեությանը, գրել տեքստեր, նկարել նկարներ: Նրա պիեսներից մի քանիսը տպագրվել են «Сибирские огни» ամսագրում, ներկայացումները բեմադրվել են տեղական թատրոններում[1]:
«Այդ ձմռան հացը» պաշարված քաղաքի մասին վիպակի առաջին տարբերակը գրվել է երեխաների օրագրում առկա գրառումների հիման վրա և առաջին անգամ լույս է տեսել «Սիբիրյան լույսեր» ամսագրում[2]: 1971 թվականին պատմությունը լույս է տեսել Արևմտա Սիբիրական հրատարակչության կողմից, իսկ 2005 թվականին այն վերահրատարակվել է Սանկտ Պետերբուրգում: Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով և հրատարակվել Էստոնիայում, Բուլղարիայում, Տաջիկստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում[3]: Ֆոնյակով ամուսինները գրեթե տասնյոթ տարի ապրել են Նովոսիբիրսկում: 1974 թվականին ընտանիքը վերադարձել է Լենինգրադ: Էլլա Ֆոնյակովան շարունակել է ստեղծագործական գործունեությունը: Նրա պոեզիայի առաջին ժողովածուն լույս է տեսել 2001 թվականին:
1989 թվականից ի վեր Էլլա Եֆրեմովնան, որպես նկարիչ, մասնացկցել է ավելի քան քառասուն ցուցահանդեսի աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Շվեդիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ճապոնիայում: Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Արվեստի և արդյունաբերության ակադեմիայի պրոֆեսոր Ի. Մյամլինը Ֆոնյակովայի գեղարվեստական ստեղծագործությունների մասին այսպես է արտահայտվել.
![]() |
Ֆոնյակովայի ստեղծագործությունները նրբագեղ են, ազատ, դրանք թեթևությամբ են ստեղծվում, բայց դրանց մեջ թեթևամտություն չկա: | ![]() |
Բնակվել է Սանկտ Պետերբուրգում: Մահացել է 2012 թվականի ապրիլի 21-ին:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսինը - Իլյա Օլեգովիա Ֆոնյակով (1935-2011) - խորհրդային և ռուս բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ
- Որդին - Դմիտրի Իլյիչ Ֆոնյակով, պատմաբան, հնէաբան, պատմական գիտությունների թեկնածու:
- Թոռները - Եկատերինա Դմիտրիևնա Ֆոնյակովա, Միխայիլ Դմիտրիևիչ Ֆոնյակով:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Элла Фонякова «Хлеб той зимой» (1971).
- Элла Фонякова «Бессонница», стихи (2001).
- Элла Фонякова «Зелёный прилавок» (2002).
- Элла Фонякова «О старом и новом» (2004).
- Элла Фонякова «Сопредельность», повесть (2005).
- Элла Фонякова «Капли дождя на стекле» (2007).
- Элла Фонякова «На перегоне» (2010).
- Элла Фонякова «Слова и краски» (2011).
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գոգոլի անվան գրական մրցանակի դափնեկիր «Սահմանակցություն» վիպակի համար, 2005:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Фонякова Элла Ефремовна»։ Книжная Лавка Писателей (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-16
- ↑ «Элла Фонякова»։ «45-я параллель» (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-16
- ↑ «Элла Фонякова - биография, творчество, отзывы, лучшие книги.»։ КнигоГид (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտի 19 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 21 մահեր
- 2012 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս կին գրողներ
- Ռուս բանաստեղծուհիներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս դրամատուրգներ
- Ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ