Էլիզաբեթ Նիկոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Նիկոլս
Ծնվել էհունվարի 31, 1946(1946-01-31)
Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 18, 2004(2004-10-18) (58 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունկենդանաբան և հնէաբան
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կալգարիի համալսարան
Գիտական ղեկավարՍեմյուել Փոլ Ուելս
Պարգևներ

Էլիզաբեթ Նիկոլս (անգլ.՝ Elizabeth (Betsy) L. Nicholls, հունվարի 31, 1946(1946-01-31), Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 18, 2004(2004-10-18)), կանադացի հնէաբան, հետազոտող, ով մասնագիտացել է տրիասիկ ժամանակաշրջանի ծովային սողունների ուսումնասիրությամբ[1]։ Եղել է Կանադայի Ալբերտա համայնքի Արքայական Tyrrell թանգարանի հնէաբանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Նիկոլսը ծնվել է 1946 թվականին։ 1968 թվականին ավարտել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանը, 1972 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, դոկտորի կոչում ստացել է 1989 թվականին Կալգարիի համալսարանից։ Ողնաշարավոր կենդանիների ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկացի հնէաբան Ջեք Մ. Քոլըուեյի հետ հանդիսանում է «Հին ծովային սողուններ» (Ancient Marine Reptiles) գրքի համահեղինակ։ Latoplatecarpus nichollsae-ը անվանվել է ի պատիվ Նիկոլսի[1]։

2000 թվականին Նիկոլսն արժանացել է Նախաձեռնության Ռոլեքս մրցանակի Բրիտանական Կոլումբիայի հեռավոր Սիկանի գետում ուշ տրիասիկ ժամանակաշրջանի մեծ իխտոզավրի, շոնիզավրի մնացորդների ուսումնասիրությունը ղեկավարելու համար (Նիկոլս և Մանաբ, 2004)[2][3]։

Մահացել է քաղցկեղից 58 տարեկան հասակում[4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giant ichthyosaurs of the Triassic-a new species of Shonisaurus from the Pardonet Formation (Norian: Late Triassic) of British Columbia, EL Nicholls, M Manabe - Journal of Vertebrate Paleontology, 2004
  • New material of Qianichthyosaurus Li, 1999 (Reptilia, Ichthyosauria) from the Late Triassic of southern China, and implications for the distribution of Triassic icthosaurs, EL Nicholls, C Wei, M Manabe - Journal of Vertebrate Paleontology, 2003
  • New thalattosaurs (Reptilia: Diapsida) from the Triassic Sulphur Mountain Formation of Wapiti Lake, British Columbia, EL Nicholls, D Brinkman - Journal of Paleontology, 1993
  • New material of Toxochelys latiremis Cope, and a revision of the genus Toxochelys (Testvoines, Chelonioidea), EL Nicholls - Journal of Vertebrate Paleontology, 1988
  • The first record of the mosasaur Hainosaurus (Reptilia: Lacertilia) from North America, EL Nicholls - Canadian Journal of Earth Sciences, 1988
  • The oldest known North American occurrence of the Plesiosauria (Reptilia: Sauropterygia) from the Liassic (Lower Jurassic) Fernie Group, Alberta, Canada, EL Nicholls - Canadian Journal of Earth Sciences, 1976

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Misunderstood Mosasaur: New Genus Discovered». Scientific Canadian.
  2. «ELIZABETH NICHOLLS 2000 Laureate, Exploration Canada, 1945-2004». Rolex Awards for Excellence. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  3. «From Feet to Flippers». ucalgary.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  4. «Unearthing a Giant». Rolex Awards for Enterprise. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.