Էլիաս Մ’Բարեք
| Էլիաս Մ’Բարեք | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | մայիսի 29, 1982[1][2][3] (44 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Մյունխեն, Գերմանիա[4] |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոդերասան, altar server, թատրոնի դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և դերասան |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 1065929 |
Էլիաս Մ’Բարեք (գերմ.՝ Elyas M’Barek, մայիսի 29, 1982[1][2][3], Մյունխեն, Գերմանիա[4])[5], գերմանաբնակ ավստրիացի դերասան։ Առավել հայտնի է դարձել «Թուրքերեն սկսնակների համար» կատակերգական հեռուստասերիալում և 2013 թվականի «Փորձառու ուսուցիչ» ֆիլմում կատարած դերերով։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մյունխենում[5], հայրը թունիսցի է, իսկ մայրը ավստրիացի։ Կրտսեր եղբայրը՝ Ջոզեֆը նույնպես դերասան է և ապրում է Գերմանիայում։ Դպրոցն ավարտել է 22 տարեկան հասակում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա սկսել է նկարահանվել 2001 թվականին Դենիս Հանսելի «Աղջիկները վերևից» էրոտիկ կատակերգությունում։ Նա առավել հայտնի է «Թուրքերեն սկսնակների համար» (2006) ֆիլմում կատարած Չեմ Օզթյուրքի դերով։ Արնել Թաչիի հետ միասին, որը «Թուրքերեն սկսնակների համար» ֆիլմում նրա լավագույն ընկերն էր[6]՝ նկարահանվել է «40-րդ բաժանմունք» ֆիլմում։
2008 թվականին հայտնվել է Հանսելի աղմկահարույց դրամատիկական «Փորձարկում 2։ Ալիք» ֆիլմում, որտեղ կատարել է ֆաշիզմ ընդունած ուսանող Սինանի դերը։ 2012 թվականին վերամիավորվելով «Աղջիկները վերևից» և «Փորձարկում 2։ Ալիք» ֆիլմերում իր խաղընկեր Մաքս Ռիմելտի հետ «Ժամանակավոր ամպամածություն» ֆիլմում դերակատրման համար, որտեղ նրա հետ դերակատարում են ունեցել նաև Ջեսիկա Շվարցը ո Աննա Ֆիշերը։ Նա խաղացել է վամպիրի դեր «Մահվան գործիքները։ Ոսկորների քաղաք» ֆիլմում[7]։
2013 թվականին նկարահանվել է «Փորձառու ուսուցիչ» ֆիլմում, որը 17 օրում դիտել է մոտ 17 միլիոն մարդ և ճանաչվել է տարվա լավագույն գերմանական ֆիլմ[8]։ Նույն տարում երկրորդական դեր է ունեցել «Ֆիզիկոսը» արկածային ֆիլմում[9], որը նույնպես մեծ առևտրական հաջողություններ է ունեցել Գերմանիայում[10]։ Նույն տարում հնչյունավորել է Արթին «Հրեշների համալսարան» ֆիլմի գերմանական կրկնօրինակման մեջ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2001 | ֆ | Աղջիկները վերևից | Mädchen, Mädchen | |
| 2001 | ֆ | Ռիկեի սերը | Riekes Liebe | |
| 2002 | ֆ | Ես քեզ շանս կտամ | Ich schenk dir einen Seitensprung | ծաղկավաճառ |
| 2002 | ֆ | Էփշթեյնի գիշերը | Epsteins Nacht | Յոհան Էփշթեյն 19 տարեկան |
| 2002 | ս | Սիրո դասեր | Verdammt verliebt | Մայք Բերգեր |
| 2002-2009 | ս | Հանցագործության վայր | Tatort | Ֆարհադ Քորքմազ |
| 2003 | ֆ | Ձայները | Die Stimmen | |
| 2003 | ս | Անտառապահը | Forsthaus Falkenau | Սթիվեն |
| 2004 | ս | Դպրոցականներ | Schulmädchen | Ալիջան |
| 2005 | ս | Հատուկ Ջոկատ «Կոբրա» - Թիմ 2 | Alarm für Cobra 11 – Einsatz für Team 2 | Էրհան |
| 2006 | ֆ | Գերմանացի տղամարդիկ | Deutschmänner | Մահմուդի ընկերը |
| 2006 | ֆ | Կազմ | Wholetrain | Էլիաս |
| 2006-2008 | ս | Թուրքերեն սկսնակների համար | Türkisch für Anfänger | Չեմ (Չեմիլ) Օզթյուրք |
| 2007-2008 | ս | Քրեական բաժին | KDD – Kriminaldauerdienst | Թիմուր |
| 2008 | ֆ | Փորձարկում 2։ Ալիք | Die Welle | Սինան |
| 2008 | ս | Մեծ քաղաքի ոստիկանական բաժանմունք | Großstadtrevier | Սվեն |
| 2008 | ս | Օրենքի անունից | Im Namen des GesetzesՄեհմեթ Քարան | |
| 2008-2011 | ս | Բժշկի օրագիր | Doctor's Diary | բժիշկ Մորիս Քնեհլսդոֆեր |
| 2009 | ֆ | Տղամարդիկ մեծ քաղաքում | Männerherzen | Aggro Berlin-ի անդամ |
| 2009 | ֆ | Գեղեցիկը 2 | Zweiohrküken | Բերնդ |
| 2009 | ս | Ռոզա Ռոթ | Rosa Roth | Նեյո Գյուլ |
| 2009 | ս | Շտապ օգնության կանչ։ Նավահանգստի ծայրամաս | Notruf Hafenkante | Հասան Դեմիր |
| 2009 | ս | «Կոբրա» հատուկ ջոկատ | Alarm für Cobra 11 – Die Autobahnpolizei | Թիմ Բացման |
| 2010 | ֆ | Կյանքը քեզ փոխում է | Zeiten ändern dich | երիտասարդ Բուսիդո |
| 2010 | ֆ | Անիշվածշ ֆուտբոլիտներ | Teufelskicker | Ֆլո |
| 2010 | ֆ | Գաղտնի սեր | Undercover Love | Սեմ Մաքֆերսոն |
| 2010 | ս | Սենի Լովինսկի | Danni Lowinski | Ռասուլ Աբասի |
| 2010 | ս | Հատուկ հանձնաժողով | SOKO 5113 | Մեսութ Վենս |
| 2011 | ֆ | Ռոթմանը պատասխան հարված է հասցնում | Rottmann schlägt zurück / Դենիս | |
| 2011 | ֆ | Ով է այդ տղան | What a Man | Օքե |
| 2011 | ֆ | Վիքի, փոքրիկ վիկինգ 2 | Wickie auf großer Fahrt | անդրաշխարհի պահակը 2 |
| 2012 | ֆ | Ամենագնաց | Offroad | Սալիմ |
| 2012 | ֆ | Թուրքերեն սկսնակների համար | Türkisch für Anfänger | Չեմ (Չեմիլ) Օզթյուրք |
| 2012 | ֆ | Հինգ ընկեր | Fünf Freunde | կինոօպերատոր Վինս |
| 2012 | ֆ | Ժամանակավոր ամպամածություն | Heiter bis wolkig | Քեն |
| 2012 | ս | Հեքիաթների ժամ «ProSieben» ալիքում | Die Märchenstunde | Գարուն |
| 2013 | ֆ | Մահվան գործիքները։ Ոսկորների քաղաք | The Mortal Instruments: City Of Bones | Ռաֆայել Սանտիագո վամպիրների առաջնորդը |
| 2013 | ֆ | Փորձառու ուսուցիչ | Fack ju Göhte | Զեքի Մյուլլեր |
| 2013 | ֆ | Բժիշկը. Ավիցենայի աշակերտը | Der Medicus | Կարիմ |
| 2014 | ֆ | Ով եմ ես | Who Am I - Kein System ist sicher | Մաքս |
| 2014 | ֆ | Տղամարդկանց կացարան | Männerhort | |
| 2014 | ֆ | Տոնեք այս պահը | Feier den Moment | |
| 2015 | ֆ | Իդեալական կանայք | Traumfrauen | Ջոզեֆ |
| 2015 | ֆ | Փորձառու ուսուցիչ 2 | Fack ju Göhte 2 | Զեքի Մյուլլեր |
| 2017 | ֆ | Փորձառու ուսուցիչ 3 | Fack ju Göhte 3 | Զեքի Մյուլլեր |
| 2017 | ֆ | Այդ անիծյալ սիրտը | This fucking heart | Լեննի Ռեյնհարդ |
| 2019 | ֆ | Քոլլինիի գործը | Der Fall Collini | Կասպար Լեյնեն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de (գերմ.) — 2005.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 web.de (գերմ.) // Web.de — 1995.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #140542329 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 «Elyas M'Barek». moviesection.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Inc.(tm), Website Brands. «Elyas M'Barek». Coolspotters (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «German Star Elyas M'Barek Cast as Vampire in 'Mortal Instruments'».
- ↑ FACK JU GÖHTE knackt die 3 Mio-Besuchermarke asapissimo, retrieved 25 November 2013
- ↑ Debruge, Peter (2014 թ․ դեկտեմբերի 6). «Film Review: 'The Physician'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Excellent box-office start for Der Medicus (The Physician)». RTL Group. 2014 թ․ հունիսի 1.