Էլեոնորա Տեր-Պարսեղովա-Մախվիլաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա Տեր-Պարսեղովա-Մախվիլաձե
վրաց.՝ ელეონორა მიხეილის ასული ტერ-ფარსეგოვა-მახვილაძე
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1875(1875-08-18)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունուսուցչուհի
ԿուսակցությունՎրաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Eleonora Ter-Parsegova-Makhviladze Վիքիպահեստում
Էլեոնորա Տեր-Պարսեղովա-Մախվիլաձե

Էլեոնորա «Լոլա» Տեր—Պարսեղովա—Մախվիլաձե (վրաց.՝ ელეონორა [ლოლა] ტერ-ფარსეგოვა-მახვილაძე; օգոստոսի 18, 1875(1875-08-18), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), ուսուցչուհի, մենշևիկ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր ժողովի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոլա Տեր-Պարսեղովան ծնվել է Թիֆլիսում՝ ազգությամբ հայ Միխայիլ Օսիպովիչ Տեր-Պարսեղովի[1] և Մաթիլդա Վասիլևնայի՝ ի ծնե Բարտոլդ[2], ընտանիքում։ Ավարտել է Թիֆլիսի կանանց գիմնազիան[3]։ 1902 թվականից եղել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 1905 թվականին ամուսնու՝ բժիշկ Վլադիմիր Մախվիլաձեի հետ տեղափոխվել է Սուխում։ Դասավանդել է մասնավոր դպրոցում[2][3]։ 1905 թվականի հոկտեմբերի 17-ի հռչակագրից հետո սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության Բաթումի կոմիտեի Սուխումի խումբը, որի անդամ էր Էլեոնորան, փաստացիորեն ստանձնել է Սուխումի քաղաքի կառավարումը և փոխարինել է ցարական իշխանության գրեթե բոլոր կառույցները։ 1905 թվականի նոյեմբերին ցույցի ժամանակ պահանջվել է լուծարել Սուխումի քաղաքային ժողովը և ընտրել նորը, դրա համար անհրաժեշտ է եղել 2000 ռուբլի՝ նոր մարդահամարի համար։ Այս հարցի շուրջ քաղաքային ղեկավարի հետ բանակցություններին հեղափոխականների կողմից մասնակցել է նաեւ Էլեոնորա Մախվիլաձեն։

Հեղափոխության տապալումից հետո նա ձերբակալվել է։ 1908 թվականի ապրիլի 28-ին Թիֆլիսի դատարանը նրան դատապարտել է 1 տարվա ազատազրկման, սակայն կալանքից ազատվել է հղիության պատճառով[1]։ Ավելի ուշ՝ մինչև 1917 թվականը ձերբակալվել է ևս մեկ[2], ըստ այլ տեղեկությունների՝ 2 անգամ[1]։

1917 թվականի հեղափոխությունը տապալել է Ռուսական միապետությունը[4][5]։ 1918 թվականին նորանկախ Վրաստանում Տեր-Պարսեղովա-Մախվիլաձեն ընտրվել Է Վրաստանի դեմոկրատական հանրապետության հիմնադիր ժողովի կազմում։ Ստորագրել է 1918 թվականի Վրաստանի Սահմանադրության տակ։ Եղել է աշխատանքի և առողջապահության հիմնադիր ժողովի հանձնաժողովի անդամ[3]։ 1919թվականի փետրվարին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային խորհրդի կազմում։ Նա արհմիության ղեկավարներից մեկն էր։ Ընտրվել է Թիֆլիսի պատվավոր դատավոր[1]։

1921 թվականից, հակազդելով խորհրդայնացմանը, մասնակցել է ընդհատակյա շարժմանը։ Նրա ընտանիքի Թիֆլիս-Անդելի (ներկայիս Պետրիաշվիլի փողոց) թիվ 14 հասցեում գտնվող բնակարանը մշտական հսկողության տակ էր[2]։ Եղել Է Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոմիտեի անդամ, որն անօրինական կերպով օգնել է քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին։ 1922 թվականից կոմիտեն վերածվել է տարբեր հակաբոլշևիկյան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միասնական կազմակերպության՝ «վրացական քաղաքական Կարմիր խաչ»[1]։

1922թ. փետրվարի 13-ին ձերբակալվել է։ 1922 թվականի մարտի 19-ին Վրաստանի արտակարգ հանձնաժողովի նախագահ Էլեոնորա Մախվիլաձեն դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման՝ առանց նախնական կալանքի։ Ազատ է արձակվել 1922 թվականի հուլիսի 14-ին՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով[2]։ 1925 թվականին դարձել Է Վրաստանի ընդհատակյա Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության կենտկոմի անդամ, ավելի ուշ՝ նրա նախագահ[պարզաբանել]։ 1926 թվականի փետրվարի 22-ին ձերբակալվել և արտաքսվել է Վրաստանից[3]։ 1930-ական թվականներին աքսորից վերադառնալուց հետո զբաղվել է մասնավոր մանկավարժական գործունեությամբ։ Մահվան ամսաթիվը հայտնի չէ[5]։

Ժամանակակիցների ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նա հավաքում էր քաղաքային և իրական դպրոցների աշակերտներին ու սովորեցնում էր երգել «Մարսելյեզ» (ֆր.՝ La Marseillaise)՝ Նիկոլայ Երկրորդ կայսրի հասցեին փոքր-ինչ փոփոխված տեքստով։ Նա երիտասարդների մեջ ըմբոստություն, անհնազանդության գաղափարներ էր աճեցնում։ Մախվիլաձեն բուլվարում ելույթ է ունեցել մարդկանց բազմության առջև և համախմբման և միասնության կոչ է արել, որպեսզի «մահացող կառավարությանը ոտքի կանգնելու հնարավորություն չստանա»։ Էլեոնորա Մախվիլաձեն հաճախ էր առաջնորդում ժողովրդական երթերը՝ ձեռքին կարմիր դրոշ պահելով»[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը՝ Վլադիմիր Մախվիլաձե, բժիշկ։ Ընտանիքում երեխաներ են եղել, սակայն նրանց անուններն ու ճակատագրերը դեռ հայտնի չեն։
  • Եղբայրը՝ Կոնստանտին Միխայլովիչ Տեր-Պարսեղով, մասնագիտությամբ քիմիկոս, ծառայել է Վրաստանի Կարմիր բանակի հրետանային զորամասում, նույնպես ձերբակալվել է 1922 թվականի փետրվարին[2]։
Վրաստանի հիմնադիր ժողով։ Էլեոնորա Մախվիլաձեն ձախ կողմից վերջին շարքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ტერ-ფარსეგოვა-მახვილაძე ელეონორა მიხეილის ასული». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://web.archive.org/web/20200127184127/http://feminism-boell.org/ka/2014/06/06/eleonora-lola-ter-parsegova-maxvilaze
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://web.archive.org/web/20190718150204/https://jam-news.net/%D0%BC%D0%B0%D1%82%D0%B5%D1%80%D0%B8-%D0%BE%D1%81%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B8%D1%86%D1%8B/?lang=ru
  4. Ugrekhelidze, Mariam (2018). «The five women who crafted the Georgian constitution». JAMnews. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  5. 5,0 5,1 Khvadagiani, Irakli (2014). «Eleonora /Lola/ Ter-Parsegova-Makhviladze». Feminism and Gender Democracy: Women's Museum. Heinrich Böll Stiftung South Caucasus. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.