Էլդրիջ Ռ. Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլդրիջ Ռ. Ջոնսոն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1867(1867-02-06)[1][2][3]
ԾննդավայրՈւիլմինգտոն, Դելավեր, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 14, 1945(1945-11-14) (78 տարեկան) կամ նոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1] (78 տարեկան)
Մահվան վայրMoorestown Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև

Էլդրիջ Ռ. Ջոնսոն (անգլ.՝ Eldridge Reeves Johnson, փետրվարի 6, 1867(1867-02-06)[1][2][3], Ուիլմինգտոն, Դելավեր, ԱՄՆ - նոյեմբերի 14, 1945(1945-11-14) կամ նոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1], Moorestown Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, ձեռնարկատեր[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտությամբ ինժեներ-մետրոլոգ (անգլ.՝ precision enginner) է, ապրել է Քամդեն քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) և վաստակել է փոքր վերանորոգումներ կատարելով[4]։ Մի օր Էլդրիջ Ջոնսոնի արվեստանոց են տարել գրամոֆոն և խնդրել են կատարելագործել նրա շարժիչը։ Ըստ Ջոնսոնի՝ այդ «Գրամոֆոնը հնչում էր որպես չորացած կոկորդով գիտնական թութակ, բայց այդ գործիքը գրավեց իմ երևակայությունը» և նա ձեռնամուխ եղավ դրա մշակմանը[5]։ 19-րդ դարի վերջին հորինել և սկսել է արտադրել նոր գրամոֆոն, որը նրան շահավետ պայմանագիր է բերել Berliner Gramophone ձայնագրման ընկերության հետ, ինչպես նաև լիցենզիայով դա արտադրող բրիտանական ընկերությունների հետ։ Նա նաև ստեղծել է մոմե թիթեղների վրա ձայնագրության նոր գործընթաց, որը բարելավել է ձայնի որակը և ավելացրել նվագարկման ժամանակը։ Berliner Gramophone-ի հետ դատական գործերից հետո իր կապիտալները միավորել է «Victor Talking Machine Company» (այսուհետ՝ «Victor») նոր ընկերությունում։ Նրա ղեկավարությամբ «Victor»-ը դարձել է ԱՄՆ-ի խոշորագույն ձայնագրման ընկերությունը։ Ավելի ուշ, երբ Ջոնսոնի առողջությունը վատացել է, ընկերության իրավասու ենթականերին վարձելու նրա ունակության շնորհիվ գործը շարունակել է զարգանալ։ 1926 թվականին «Victor»-ը վաճառել է ամերիկյան բանկիրներին՝ իր բաժնեմասի դիմաց ստանալով 26 միլիոն դոլար[4]։ Այդ պահին, կենսագիր Ֆրեդերիկ Վիլյամ Վայլի խոսքով, Քեմդենի (Camden) գործարանը ամսական այնքան ձայնասկավառակ է արտադրել, որ դրանցից 4 մղոն (մոտավորապես 6,5 կմ) բարձրությամբ լեռը կբարձրանար[6]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ինդուստրիայի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը կրում է «Գրեմմի» անվանումը՝ Գրամոֆոնի պատվին։ Էլդրիջ Ջոնսոնն արժանացել է այդ մրցանակին հետմահու 1984 թվականին[5][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1020226196 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Peter Martland Recording History: The British Record Industry, 1888—1931.
  5. 5,0 5,1 «Эмиль Берлинер (Emile Berliner)»։ Музей Истории Телефона 
  6. Wile, Frederick William Emile Berliner. Maker of the microphone. — Indianopolis: The Bobbs-Merril Company, 1926. — С. 230.
  7. "Winners of 1984 27th Grammy Awards". // The Los Angeles Times. — 1985.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]