Էլդրիդ Լունդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլդրիդ Լունդեն
նորվ.՝ Eldrid Lunden
Ծնվել էհոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1] (83 տարեկան)
ԾննդավայրՆյոուսթդալ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի, համալսարանի դասախոս և գրող
Լեզունյունորսկ
Քաղաքացիություն Նորվեգիա[2]
ԿրթությունՕսլոյի համալսարան
Գրական ուղղություններմոդեռնիզմ և էքզիստենցիալիզմ
ԱշխատավայրTelemark University College?[1]
Պարգևներ
ԱմուսինReidar Ekner?
 Eldrid Lunden Վիքիպահեստում

Էլդրիդ Լունդեն (նորվ.՝ Eldrid Lunden; հոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1], Նյոուսթդալ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[1]), նորվեգացի գրող և գրական վարպետության պրոֆեսոր։ Գրում է հիմնականում նյունորսկով։ Էլդրիդ Լունդենը հրատարակել է բանստեղծությունների 10 ժողովածու։ Նորվեգացի գրաքննադատները և մամուլը դասել է Լունդենին նորվեգական պոեզիայի ականավոր դեմքերի շարքում[3][4]։ Նրա բանաստեղծությունները իրենց ուրույն տեղն ունեն ժամանակակից նորվեգական գրականության մեջ՝ արժանանալով ինչպես երկրպագուների, այնպես էլ գրաքննադատների ուշադրությանը[3][5]։

Էլդրիդ Լունդենի վրա գրական ազդեցություն են ունեցել այնպիսի բանաստեղծուհիներ, ինչպիսին Էդիթ Սյոդերգրանը, և հատկապես Հալդիս Մուրեն Վեսոսը[3], ով ստեղծագործել է նյունորսկով, ինչպես Լունդենը։ Նրա ստեղծագործությունները իրենց վրա կրել են նաև ֆեմինիզմի երկրորդ ալիքը, որը տեղի է ունեցել 1960- 1970 թվականներին։ Նրա ստեղծագործություններում առկա քաղաքական գիծը մշտապես եղել է պրովոկացիոն և քննադատական, ներառյալ նաև բուն ֆեմինիստական շարժմանը ուղղված քննադատությունները[3]։ Իր ստեղծագործություններում, էսսեներում և քննադատություններում Լունդենը մեծապես անդրադառնում է գենդերի հետ կապված խնդիրներին։

Էլդրիդ Լունդենը աշխատել է որպես ուսուցչուհի միջնակարգ դպրոցում և քոլեջում, ինչպես նաև 1982 թվականին իր կողմից հիմնադրված Բեյի գրական վարպետության ակադեմիայում։ Նա տարեբր գրական ամսագրերում զբաղեցրել է խմբագրական պաշտոններ, այդ թվում նաև շվեդական «Café Existens» ամսագրում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://nbl.snl.no/Eldrid_Lunden
  2. Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Langås, Unni. Dialogues in poetry: an essay on Eldrid Lunden. — Bergen: Alvheim & Eide Akademisk Forlag, 2010. — 160 p. — (Scandinavian Women Writers. Vol. 3). — ISBN 82-90359-82-9
  4. Grip, Johann. I kjent landskap(նորվ.) // Morgenbladet. — 2005. — № от 7 октября.(չաշխատող հղում)
  5. Tom Egil Hverven (1 ноября 2005). «Flokken og skuggen» (նորվեգերեն). NRK. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդրիդ Լունդեն» հոդվածին։