Հալդիս Մուրեն Վեսոսի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հալդիս Մուրեն Վեսոսի մրցանակ (նորվ.՝ Halldis Moren Vesaas-prisen)[1], նորվեգական գրական մրցանակ, որն ամեն տարի շնորհվում է նորվեգացի բանաստեղծներին քնարական ստեղծագործություններ և/կամ բանաստեղծական վերապատումների, գրական արժանիքների և ընդգրկման մասշտաբայնության համար, որոնցով նրանք ուրույն տեղ ունեն նորվեգական բանաստեղծության մեջ։ Մրցանակը հիմնել է Օլաֆ Նորլիս Բոխանդել հրատարակչությունը, այժմ հանձնում է «Նորլի» (նորվ.՝ Norli Gruppen AS) խումբը՝ ի հիշատակ նորվեգացի բանաստեղծուհի Հալդիս Մուրեն Վեսոսի, 1995 թվականի նրա մահից հետո։ Հանձնաժողովի կազմում են «Նորլի»-ից կառավարիչ, հրատարակչության գրական տնօրենը և Նորվեգիայի գրողների միության գործող նախագահը։ Մրցանակի ֆոնդը կազմում է 25 000 նորվեգական կրոն[2]։

Դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրիլ Վարդեներն ստացել է մրցանակը 1998 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հալդիս Մուրեն Վեսոսը (1907—1995) եղել է նորվեգացի գրող, բանաստեղծ և թարգմանիչ
  2. «Moren Vesaas-pris til Morten Øen» (նորվեգերեն). NRK. 2004 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]