Jump to content

Էլդար Մահմուդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլդար Մահմուդով
 
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր նոյեմբերի 28, 1956(1956-11-28) (68 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
Հայր Q12849916?
 
Պարգևներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան

Էլդար Ահմեդ օղլի Մահմուդով (ադրբ.՝ Eldar Əhməd oğlu Məhmudov, նոյեմբերի 28, 1956(1956-11-28), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար, գեներալ-գնդապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 28-ին Բաքվում, գիտնականների ընտանիքում։ 1978 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսավարկային ֆակուլտետը, 1993 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի փաստաբանական ֆակուլտետը։ Զինված ուժերի շարքերում շտապ ծառայություն է անցել։ Ամուսնացած է ունի երեք երեխա։

Աշխատանքը ՆԳՆ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-2004 թվականներին ծառայել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մարմիններում։ Աշխատել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության կառույցներում։ 1993 թվականին նշանակվել է թմրանյութերի դեմ պայքարի բաժնի պետ, որոշ ժամանակ անց նա դառնում է նույն վարչության պետի տեղակալ։

1993-2003 թվականներին եղել է տնտեսության ոլորտում օպերատիվ-համակարգող բյուրոյի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ։ 2004 թվականի սկզբին նշանակվել է թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։

Պարբերաբար ներկայացրել է Ադրբեջանի Հանրապետությունը տարբեր կոնֆերանսների և սեմինարների ժամանակ, որոնք նվիրված են եղել ահաբեկչության դեմ պայքարին, կորուպցիային, թրաֆիքինգին, թմրանյութերի անօրինական շրջանառությանը։ Անմիջական մասնակցություն է ունեցել բազմաթիվ միջազգային-իրավական փաստաթղթերի մշակման գործում, այդ թվում ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մշակմանը։ Բազմիցս խրախուսվել է օպերատիվ-ծառայողական գործունեությունների ժամանակ լավագույն ցուցանիշներ ցուցադրելու համար։

Ադրբեջանի Հանրապետության ԱԱՆ ղեկավար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2004 թվականի հուլիսի 23-ի №320 հրամանով նշանակվել է Ազգային անվտանգության նախարար, նաև նույն հրամանով նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

2009 թվականի հոկտեմբերի 16-ին պարգևատրվել է Լեհաստանի Հանրապետության Մեծ սպայական շքանշանով[1]։

2014 թվականին Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ Էլդար Մահմուդովին շնորհվել է գենեռալ-գնդապետի կոչում։

2015 թվականի հոկտեմբերի 17-ին Արդբեջանի նախագահի հրամանով Մահմուդովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]