Էլարջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլարջի
Տեսակkasha?
Առաջացման երկիր Վրաստան

Էլարջի (վրաց.՝ ელარჯი), եգիպտացորենի շիլա՝ մեծ քանակությամբ պանրի ավելացմամբ[1]։ Վրացական խոհանոցի ավանդական ուտեստ է, որը ծագում է Սամեգրելո-Զեմո Սվանեթ մխարեից[2]։ Եփում են ջրով կամ կաթով (Վրաստանում ավանդական չէ կաթով եփելը)[3]։ Պանիրներից հիմնականում օգտագործում են սուլուգունին[4]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի էլարջիի պատրաստման մի քանի բաղադրատոմս․ դրանց միջև տարբերությունը կայանում է ջրի (կաթի) և պանրի հարաբերակցության փոփոխությունը, ինչպես նաև տարբերակիչ հատկանիշ է համարվում եգիպտացորենի ամբողջական հատիկների օգտագործումը[3]։

Այս ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է սառը ջրի վրա բարակ շիթով եգիպտացորենի ալյուր լցնել և երկու ժամ եփել[5]։ Երբ շիլան թանձրանա, այն վերցնում են կրակի վրայից և կտորներով ավելացնում են սուլուգունի կամ իմերեթական պանիրը[5] (այն կարող է զբաղեցնել ուտեստի գրեթե կեսը[1])։ Այնուհետև ուտեստը տաքացնում են միջին ուժգնության կրակի վրա՝ մինչև պանրի հալվելը[5]։ Կարելի է մատուցել կանաչիով[6]։

Էլարջին առավելապես նախընտրելի է նախաճաշի ժամանակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Этот домен припаркован компанией Timeweb». www.moi-slovari.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Sputnik. «Самый большой в мире эларджи изготовили в Грузии» (ռուսերեն). sputnik-georgia.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 povarixa.ru. «Эларджи – описание каши». povarixa.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «Эларджи и ежевика: новые вкусы Грузии на «Set-O-Mania» в «Казбеке» :: Еда :: Гид :: РБК.Стиль». РБК.Стиль. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Эларджи. Рецепт». Еда.ру (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Рецепт грузинской каши Эларджи» (ռուսերեն). www.edka.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.