Jump to content

Էլասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր քաղաք
Էլասոն
հուն․՝ Ελασσών
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀունաստան
ՀամայնքElassona Municipality?
Մակերես102,515[1] կմ²
ԲԾՄ308[1] մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն7338[2] մարդ (2011)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմհույն ուղղափառ եկեղեցի
Հեռախոսային կոդ241
Փոստային դասիչ402 00
Էլասոն (Հունաստան)##
Էլասոն (Հունաստան)

Էլասոն[3] (հուն․՝ Ελασσών[2] ή Ελασσόνα), փոքր քաղաք Հունաստանում, Օլոոսոն հին քաղաքի վայրում։ Կառուցվել է որպես ամֆիթատրոն ծովի մակարդակից 308 մետր բարձրության վրա[1], ներքին Օլիմպոսի (Κάτω Όλυμπος) արևմտյան նախալեռնային շրջանի թմբերի վրա, Լարիսայից 35 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Կատերինիից 51 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Կոզանիից 56 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Սալոնիկից 105 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և Աթենքից 251 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Համայնքի տնտեսական կենտրոնը։ Համանուն համայնքի վարչական կենտրոնը Լարիսա ծայրամասային միավորումում՝ Թեսալիա պերիֆերիայում։ Բնակչությունը 7338 բնկաիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2]։

Էլասոնը զբաղեցնում է ռազմագիտական երկու ուղղություններից մեկը, որը Ֆեսալիայից տանում է դեպի Մակեդոնիա։ Էլասոնն այսօր էլ է համարվում կարևոր խճուղային հանգույցը. կենտրոնական Հունաստանից Հյուսիսային Հունաստանի ճանապարհին՝ միացնելով Լարիսա, Պիերիա, Կոզանի և Գրևեն ծայրամասային միավորումների ճանապարհները։ Քաղաքով անցնում է եվրոպական E65 երթուղու մաս համարվող Լարիսա-Կոզանի 3 ազգային ճանապարհը։ 26 ազգային ճանապարհը կապում է Էլասոնը Դեսկատիին։

Հին քաղաք Օլոոսոնը[4] (հին հունարեն՝ Ὀλοοσσών) գտնվել է ժամանակակից Էլասոնի վայրում, պահպանվել են փլատակներ։ Պոլիպետ կայսրը ընդունեց մասնակցել է Տրոյական պատերազմում։ Հոմերոսը քաղաքը անվանում է Օլոոսոն-Լեֆկի (Ὀλοοσσών λευκή, «սպիտակ»)[5]։ Ըստ Ստրաբոնի՝ «սպիտակ» է կոչվել իր բնահողի պատճառով, որը կազմված էր սպիտակ կավից[6]։ Էլասոն անվանումը ստացել է բյուզանդական դարաշրջանում։ Հուստինիանոս I-ի կառավարման ժամանակ այստեղ եղել է ամրոց, և քաղաքը եղել է կրոնական կենտրոն։ Քաղաքի կողքին գտնվում է Աստվածածնի Օլիմպիական տաճարը՝ կառուցված 1336 թվականին, Անդրոնիկ III Պելեոլոգի կողմից և գրանցված է հազվագյուտ գրքերի գրադարանում և 230 հին ձեռագրերում[7]։ Թուրքերը նվաճեցին Էլասոնը XIV դարում։ Օսմանական տիրապետության ժամանակաշրջանում Էլասոնը կարևոր կրթական կենտրոն էր։ Տաճարից պահպանվել է գլխավոր եկեղեցին, զարդարված որմնանկարներով և փայտե դռնով։ Պահպանվել է նաև 1897 թվականի Էլասոնի մզկիթը՝ ներկայացված որպես նկարչական և պատմական արժեք։

Էլասոնյան թեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլասոնյան թեմ

Քաղաքը համարվում է Էլասոնյան թեմի եկեղեցիների աթոռանիստը, որի տարածքը բացի Էլասոն համայնքից ընդգրկում է Դեսկատի համայնքը Արևմտյան Մակեդոնիայի պերիֆերիայում, որը մինչև 1964 թվականը գտնվում էր Էլասոնի աշխարհիկ թեմի սահմանում՝ Լարիսայում։ Էլասոնի եկեղեցական թեմը ձևականորեն գտնվում է Կոստանդնուպոլսի պատրիարքի իրավասության ներքո, Էլլադական ուղղափառ եկեղեցու «Նոր հողեր» թեմի կազմում։

Կենտրոնական հրապարակը ը Սրբ. Դիմիտրիոսի եկեղեցին

Քաղաքի հովանավորը համարվում է Սուրբ Դիմիտրիոս Սոլունսկին, ում հիշատակը հարգվում է հոկտեմբերի 26-ին։ Այդ օրը Էլասոնում համարվում է տոնական։ Քաղաքի կենտրոնական տարածքի գլխավոր եկեղեցին կրում է Սուրբ Դմիտրիոսի անունը։

Ի տարբերություն մնացած Թեսալիայի՝ 1881 թվականին Հունաստանի հետ վերամիավորվելով[8], Էլասոնի թեմը մնաց Օսմանական կայսրության սահմաններում մինչև 1912 թվականի Բալկանյան պատերազմը, երբ ազատագրվեց հունական բանակի կողմից։

1912 թվականի հոկտեմբերի 6-ին, լինելով ազատագրված, պատերազմի առաջին օրերին քաղաքը դարձավ բանակի հենարանը Սարանտապորոյի դեմ հունական զորքերի հաղթանակում և Մակեդոնիայի ճեղքմանը։

Քաղաքում ամենակարևոր տոնակատարություններից մեկը համարվում է «Էլեֆտերիան» (Ελευθέρια), որի ժամանակ նշում են քաղաքի ազատումը թուրքերից։

Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է «Փողոց հոկտեմբերի 6»։

Համահունական հայտնիություն ստացավ ֆետայի տոնը, որը Էլասոն համայնքը կազմակերպում է յուրաքանչյուր երկու տարին մեկ սեպտեմբերի վերջին։

Բնական միջավայրը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան դեպի Օլիմպոս, Էլասոն (վերին ձախ անկյունում) և Ցարիցանի (աջ անկյունում):

Էլասոնով հոսում է Էլասոնիտիս գետը, որը թափվում է Տիտարիսիոս գետի մեջ, որն իր հերթին թափվում է Թեսալիայի ամենամեծ գետը՝ Պինյոս։

Օլիմպիացի Աստվածամոր տաճար

Գետը քաղաքը բաժանում է երկու մասի՝ հին քաղաքի՝ կառուցված Օլիմպիացի Աստվածամոր տաճարի բլրի ստորոտին, և նոր քաղաքի՝ կառուցված գետի աջ ափին։ Քաղաքի երկու մասերը կապվում են երեք կամուրջներով և հին կամարե կամուրջով։ Վերջինս համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Քաղաքից ոչ հեռու տեղակայված է Կեֆալովրիսո լիճը, որը լցվում է համանուն աղբյուրի ջրով, որը սկիզբ է առնում լճի հատակից։ Օլիմպիացի Աստվածամոր տաճարից դեպի Դրիմոս անտառային ճանապարհը համարվում է զբոսաշրջային երթուղի։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմահրամանատար Նիկոցարասին նվիրված հուշարձան

Օլիմպիացի Աստվածամոր տաճարը համարվում է քաղաքի ամենահայտնի և, միաժամանակ, տեղի ամենանշանակալի հուշարձանը։ Գլխավոր եկեղեցին համարվում է XIII դարի կառույց։ Տաճարը կառուցված է թմբի վրա, որտեղ հնում գտնվում էր Օլոսոն քաղաքի միջնաբերդը։ Բացի տաճարից, տեսարժան վայրեր են համարվում տաճարի թմբի ստորոտի հին կամարաձև կամուրջը, բնական պատմության թանգարանի ցուցանմուշները և Ընդդիմության Ազգային թանգարանը։

Էլասոն համայնք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլասոն համայնքն իր մեջ ներառում է 52 բնակավայրեր, ընդհանուր բնակչությունը 32 121 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2]։

Էլասոն միությունը ստեղծվել է 1919 թվականին։ 1964 թվականին Էլասոն միությունը ճանաչվեց որպես համայնք[9]։ Բարեփոխում իրականացումից և ամբողջ երկրում համայնքի խոշորացումից հետո, համաձայն 1998 թվականի «Կապոդիստրի ծրագրի», հարևան Ցարիցանի փոքր քաղաքը ներգրավվեց Էլասոն համայնքի կազմի մեջ և մնաց այնտեղ մինչև 2006 թվականի մարտի 15-ը։ Ցարիցանիի բնակիչների բողոքից և քաղաքի՝ պատմական նշանակություն ունենալուց հետո, ըստ 3448/15-3-2006 օրենքի Ցրիցանին կրկին դարձավ անկախ համայնք։ Սակայն վերափոխման երկրորդ շրջանի սկզբում և համայնքի խոշորացման ժամանակ, համաձայն «Կալիկրատիսի» ծրագրի, 2010 թվականին Ցարիցանի համայնքը վերացվեց և Ցարիցանի քաղաքը մտավ Էլասոն համայնքի կազմի մեջ[9]։ 2011 թվականի հունվարի 1-ից Էլասոնի ամբողջ աշխարհիկ թեմը ներգրավվեց միավորված համայնքում, այդ եղանակով նա տարածքի մեծությամբ դարձավ երկրի ամենամեծ համայնքը։

Էլասոն միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլասոն համայնքային միավորման մեջ են մտնում 4 բնակավայրեր։ Բնակչությունը 7750 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2], տարածքը՝ 102,515 քառակուսի կիլոմետր[1]։

Անվանում Բնակչություն(2011)[2], մարդ
Այոներիոն 31
Աերթորախի 77
Էլասոն 7338
Միկրոն-Էլեֆտերոխորոն 304

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն, մարդ
1991 7844[10]
2001 7348[10]
2011 7338[2]

Էլասոն համայնքի բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն[11],
մարդ
Փոփոխություն,
%
1940 3939
1951 5755 46,1
1961 7172 24,6
1971 7755 8,1
1981 7146 -7,9
1991 8545 19,6
2001 7854 -8,1
2011 7750[2] -1,3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 386. — ISSN 1106-5761.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  4. Oloosson // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  5. Гомер. Илиада. II, 739
  6. Страбон. География. IX, 5, 19; с. 440
  7. Γ.Χ. Παπαναστασούλη (2012). «Ιερά Μονή Παναγίας Ολυμπιώτισσας στην Ελασσόνα. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  8. «1881 - Η προσάρτηση της Θεσσαλίας στο ελληνικό κράτος» (հունարեն). Δημοτικό Κέντρο Ιστορίας και Τεκμηρίωσης Βόλου. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  9. 9,0 9,1 «Κ. Ελασσόνος (Λαρίσης)» (հունարեն). EETAA. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  10. 10,0 10,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  11. Digital Library EL.STAT

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]