Պինյոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պինյոս
Pineios river and Sarakina's bridge.JPG
Պինյոս գետը և Սարակինայի կամուրջը
Բնութագիր
Երկարություն 216
Ավազանի մակերես 9500 կմ²
Ավազան Եգեյան ծով
Ջրահոսք
Ակունք Պինդոս
 · Կոորդինատներ 39°56′2″ հս․ լ. 22°43′3″ ավ. ե. / 39.93389° հս․. լ. 22.71750° ավ. ե. / 39.93389; 22.71750
 · Գետաբերանի տեղակայում Thermaic Gulf
Տեղակայում
Հոսող հոսքեր Enipeas, Titarisios, Q15055143? և Q15055140?
Երկիր Հունաստան
Գետը Վիքիպահեստում

Պինյոս (հուն․՝ Πηνειός), գետ Հունաստանի Թեսալիա պերիֆերիայում (մարզում)։ Գետն անվանակոչվել է հունական Պենեյ աստծու անունով։ Ուշ միջնադարում գետը հայտնի էր նաև որպես Սալամբրիաս կամ Սալաբրիաս (Σαλα[μ]βριάς)։

Գետը հոսում է Պինդոս լեռներից և լցվում Եգեյան ծով, Տեմպեի հովտի հյուսիսարևելյան շրջանը, Ստոմիո գյուղի շուրջը։ Այն առաջացնում է մեծ գետահովիտ, որը հայտնի է իր գեղեցկությամբ և կենդանիների բազմազանությամբ։ Գետի ընդհանուր երկարությունը 216 կմ է։ Ակունքը գտնվում է Մալակասի գյուղի մոտ, Պինդոսի արևելյան լանջին, Մեցովոյի արևելքում։ Մետեորա մարզը և Լարիսա քաղաքը գտնվում են գետի ափին։ 1960-ական թվականներին Աթենք-Սալոնիկ ավտոմայրուղին կառուցվել է Տեմպեի հովտի մեծ մասում։

Պենեյ գծանավը ստացել է իր անվանումը գետի անունից։

Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենեյի հիմնական վտակներն են՝ Մալակասիոտիկո Ռեմա (Հոսանք), Մուրկանիս (հոսանք), Պորտայիկոս, Լիթայոս, Պամիսսոս, Էնիպեաս և Տիտարիսսիոս։ Պենեյը հոսում է հետևյալ շրջաններով, ակունքից սկսած՝ Մալակասի, Կալամպակա, Մեգարչի, Մեգալա Կալուվիա, Ֆարկադոնա, Լարիսա, Էվանգելիսմոս, Օմոլոյո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]