Էժեն Մյուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էժեն Մյուլեր
Ծնվել էհուլիսի 31, 1826(1826-07-31)[1][2]
ԾննդավայրՎերնեզոն
Վախճանվել էնոյեմբերի 8, 1913(1913-11-08)[1][2] (87 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Գրական անունOncle Anselme
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ[3]

Էժեն Մյուլեր (ֆր.՝ Eugène Muller, հուլիսի 31, 1826(1826-07-31)[1][2], Վերնեզոն - նոյեմբերի 8, 1913(1913-11-08)[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականից աշխատել է Արսենալի ֆրանսիական գրադարանում, 1884-1905 թվականներին եղել է դրա պահապանը։

Մի շարք վեպերի և պատմվածքների հեղինակ է (այդ թվում և երեխաների համար), պարբերականներում տպագրվել է Հորեղբայր Անսելմ կեղծանունով (ֆր.՝ Oncle Anselme): Մյուլերի առաջին հաջողությունը կապված է եղել «Միոնետա» ստեղծագործության տպագրման հետ (Mionnette, 1858), հրատարակվել է «Ժորժ Սանդի ձևերով» ենթավերնագրով։ Այս գրքին հաջորդել են աղջիկների մասին այլ զգացմունքային պատմություններ՝ «Դրիետտա» (1866) և «Ռոբիզոնետտա» (Robinsonette: Histoire d'une petite orpheline, 1876)[5], շատ այլ ստեղծագործություններ։

Non-fiction ​​ժանրում Մյուլլերի ամենամեծ ճանաչում ունեցող գրքերից են՝ «Հայտնի մարդկանց երիտասարդություն» (La jeunesse des hommes célèbres, 1867, գերմաներեն թարգմանությունը՝ 1901, ուկրաիներեն թարգմանություն՝ 1924), «Անտառ» (La Forêt, 1878, Թեոդորա Ռուսոյի և այլ նկարիչ-բարբիզոնների նկարազարդումներով)՝ մի շքեղ պատմություն աշխարհի անտառների մասին, ինչպես նաև «Փոքրիկ տրակտատ ֆրանսիական քաղաքավարության մասին» (Petit traité de la politesse française, 1861), բազմիցս վերահրատարակվել է մինչև 1925 թվականը։ Գրել է մի շարք հայտնի մարդկանց կենսագրություններ, երեխաների համար վերապատմել է Բեթհովենի, Հայդնի, Գալիլեյի, Հորացիոսի, Լոպե դե Վեգայի, Մոլիերի, Մոցարտի, Պագանինիի, Կոլումբոսի, Նապոլեոնի, Ռուբենսի, Ֆալկոնի կենսագրությունները։

Ֆրանսերեն է թարգմանել Քրիստափոր Կոլումբոսի որդի Ֆերնանդոյի գիրքը հոր մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pinson G., Thérenty M. Médias 19 (ֆր.) — 2011. — ISSN 1927-0178
  3. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. Эжен Мюллер
  5. Робинзонетта