Էդվարդ Բելամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Բելամի
Edward Bellamy - photograph c.1889.jpg
Ծնվել է մարտի 26, 1850(1850-03-26)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել է մայիսի 22, 1898(1898-05-22)[1][2][3][4][5][6] (48 տարեկանում)
Վախճանի վայր Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն գրող, վիպասան, լրագրող և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու անգլերեն[1]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Յունիոն քոլեջ
Ժանրեր սիրավեպ
Ուշագրավ աշխատանքներ Looking Backward
Appletons' Bellamy Edward signature.png
Edward Bellamy Վիքիպահեստում

Էդվարդ Բելամի (անգլ.՝ Edward Bellamy, մարտի 26, 1850(1850-03-26)[1][2][3][4][5][6], Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 22, 1898(1898-05-22)[1][2][3][4][5][6], Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), սոցիալիստական հայացքներով ամերիկացի քաղաքական մտածող, ֆանտաստիկ, երևակայական վեպերի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չիկոպի-Ֆոլս (Մասսաչուսեթս նահանգ) քաղաքում: Սովորել է Յունիոն քոլեջում, սակայն կրթությունը չի ավարտել: 18 տարեկան հասակում ճանապարհորդել է Եվրոպայով: 1871 թվականին աշխատել է լրագրող, սկզբում՝ New York Evening Post թերթում, ապա՝ Springfield Union-ում (1872-1876 թթ.): 1882 թվականին ամուսնացել է Էմմա Ավգուստա Սենդերսոնի հետ (Emma Augusta Sanderson, 12.02.1861 թ.-4.09.1956 թ.), նրանք ունեցել են երկու երեխա՝ որդին՝ Փոլը (Paul, 1884 թ.—?) և աղջիկը՝ Մերիոնը (Marion, ամուսնացել է Earnshaw, 1886-1978 թթ.): Դրանից հետո աշխատել է թերթում և դարձել է փորձառու գրող: Բելամին մահացել է տուբերկուլոզից:

«Հայացք անցյալին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելամին գրել է ավելի քան երեք տասնյակ հեքիաթներ և երեք վեպ: Ամենամեծ փառքը նրան բերել է 1888 թվականին գրած սոցիալիստական ուտոպիստական «Հայացք անցյալին» (անգլ.՝ Looking Backward):

Գրքերի գլխավոր հերոսը հիպնոսի ազդեցությամբ լեթարգիական քուն է մտնում Բոսթոնում 19-րդ դարի վերջին և արթնանում 2000 թվականին և պարզում է, որ ԱՄՆ-ի ամբողջ արտադրական հզորությունն արդեն պետական սեփականությունն է և յուրաքանչյուր 21-ից 45 տարեկան երիտասարդ աշխատում է «արդյունաբերական բանակում», բայց պետական ներդրումների հիման վրա ստանում ամեն անհրաժեշտը (վեպում առաջին անգամ հիշատակվում է դեբետային քարտերի և սուպերմարկետների մասին), այդ թվում՝ կացարան: Ապագայի ֆինանսական և տնտեսական համակարգերը Բելամին անվանել է «ազգայնական», որ չնմանեցնեն այդ ժամանակի սոցիալիստների արմատականության հետ:

Գիրքը ստացել է լայն արձագանք, ԱՄՆ և ուրիշ պետություններում առաջ եկան քաղաքական և սոցիալական շարժումներ, որոնց նպատակն էր գործնական դարձնել վեպում նկարագրվածը: Այդ քաղաքական շարժերը տևեցին ավելի քան 15 տարի, օրինակ մինչև 1947 թվականը Նիդերլանդներում գոյություն է ունեցել Բելամիի կուսակցությունը[7]: Վեպը վերահրապարակվել է շատ անգամներ և ընդհանուր հրատարակված վեպերի քանակը մեկ միլիոն տպաքանակ է[8]:

1897 թվականին Բելամին գրել է «Հավասարություն» (անգլ.՝ Equality) վեպը, որը «Հայացք անցյալին» վեպի շարունակությունն է, որտեղ նա պատասխանել է առաջին գրքի տարբեր քննադատությունների:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Եկատերինբուրգում բացվել է Բանկային պլաստիկ քարտի հուշարձանը: Հուշարձանը տեղադրվել է Մալիշև 316 հասցեում: Չուգունե բանկի քարտի վրա փորագրված է Էդվարդ Բելամիի անունը: Հենց նրա անունն է փորագրված, որովհետև իր «Հայացք անցյալին» վեպում նա առաջին անգամ է հիշատակել բանկային քարտի մասին[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]