Բանկային պլաստիկ քարտի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Բանկային պլաստիկ քարտի հուշարձան
Կոորդինատներ 56°50′2.36″ հս․ լ. 60°35′51.58″ ավ. ե. / 56.8339889° հս․. լ. 60.5976611° ավ. ե. / 56.8339889; 60.5976611Կոորդինատներ: 56°50′2.36″ հս․ լ. 60°35′51.58″ ավ. ե. / 56.8339889° հս․. լ. 60.5976611° ավ. ե. / 56.8339889; 60.5976611
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Եկատերինբուրգ
Կառուցվել է 2011
Շինության ձևը Խորաքանդակ
Կառուցել է Սերգեյ Բելյաև
Ներկա վիճակը Կանգուն

Բանկային պլաստիկ քարտի հուշարձան (ռուս.՝ Памятник банковской пластиковой карте), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում: Բանկային պլաստիկ քարտի` աշխարհում առաջին և միակ հուշարձանն է։ Այն բացվել է 2011 թվականի օգոստոսի 5-ին Եկատերինբուրգում։ Հուշարձանը տեղադրվել է Մալիշևի փողոցի և Բանկային նրբանցքի անկյունում և պատկերում է պլաստիկ քարտ բռնած ձեռքի տեսքով խորաքանդակ[1]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի չափսերն են. բարձրությունը` մոտ երկու մետր և լայնությունը` մեկ մետր, զանգվածը` 100 կիլոգրամ։ Պատրաստված է թուջից և ծածկված է բրոնզով[2][3]։

Քարտի վրա, բացի բանկի անունից, գրված են թողարկման ամսաթիվը` 2011 թվականի օգոստոս, ինչպես նաև բանկային քարտի համարը 1234 5678 9010 1112 թվերի տեսքով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի ստեղծման նախաձեռնողը եղել է ՎՈՒԶ-բանկը, որը 2011 թվականին նշել է հիմնադրման 20-ամյակը։ Գաղափարը կյանքի է կոչել եկատերինբուրգցի քանդակագործ Սերգեյ Բելյաևը։ Հուշարձանի վրա փորագրված է Էդվարդ Բելամիի անունը։ Դա ֆանտաստ գրող է, որն իր «Հայացք դեպի անցյալ» վեպում 1888 թվականին առաջադրել է վարկային քարտերի գաղափարը։ Այդպիսով հավերժացվել է այն մարդու անունը, որը կարողացել է կանխատեսել հաշվարկային այսօր անփոխարինելի գործիքի հայտնվելը[2][3][1]։

Համաձայն առասպելի` այս քարտը տրորողը կհարստանա, իսկ եթե տրորողը լինի չամուսնացած աղջիկ, նա կամուսնանա հարուստ տղամարդու հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]