Մալիշևի փողոց (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալիշևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿիրովսկի շրջան, Verch-Isetski district? և Leninski district?
Երկարություն5770 մետր
Անվանվել էԻվան Մալիշև

Մալիշևի փողոց (ռուս.՝ Улица Малышева, նախկինում՝ Մագիստրացկայա, Պոկրովսկու պողոտա), Եկատերինբուրգի հնագույն մայրուղիներից մեկը։ Արևմուտքում սկսվում է Ռեպինի փողոցից, անցնում է Եկատերինբուրգի հին հատվածով և ավարտվում արևելքում Նովգորոդցևի փողոցի համակցությամբ։ Ընդհանուր երկարությունը կազմում է 5770 մետր։ Նախկին անվանումը ստացել է 1755-1768 թվականներին կառուցված Աստվածածնի Սուրբ Հոգևոր եկեղեցու հետ կապված, իսկ 1919 թվականին այն կոչվել է հեղափոխական Իվան Մալիշևի պատվին։

Հետաքրքիր է այն փաստը, որ հայտնի ուրալցի հեղափոխական Իվան Մալիշևի թաղման տեղում՝ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում խորհրդային տարիներին տեղադրվել է միայն փոքրիկ հուշատախտակ, այնտեղ նրա անունով այլ օբյեկտներ (փողոց, զբոսայգի, հուշարձան) չեն կոչվել, այն դեպքում, երբ Եկատերինբուրգում նրա անվան փողոցը կենտրոնականներից մեկն է, որտեղ գտնվում են նաև համանուն հրապարակը և հուշարձանը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալիշևի 46-ում եղել է Կոզել Պոկլևսկու տունը և քաղաքային Դուման, հետագայում՝ Քաղխորհուրդը և կուսակցության քաղկոմը, ներկայումս՝ գավառագիտական թանգարանը։
  • Մալիշևի 21-ում գտնվում է «Ուրալմարզխորհժողկոմի» հանրակացարանը։
  • Մեծ Զլատոուստ՝ վերականգնված է։
  • Փոքր Զլատոուստ՝ կորած է։
  • Քարե կամուրջ
  • Մալիշևի 68ա-ում գտնվում է նախկին «Ամերիկյան հյուրանոցը», որտեղ հանգրվանել են Անտոն Չեխովը, Մենդելեևը, Կոնստանտին Բալմոնտը և ուրիշներ։ Այստեղ ներկայումս գեղարվեստի ուսումնարանն է։ Տեղադրված են հուշատախտակներ։

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արկադի Կոց՝ Մալիշևի 21[1]
  • Վլադիմիր Շախրին՝ Մալիշևի 130ա[2]
  • Ալեքսանդր Պետրովիչ Պոլիչկին[3]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. — Екатеринбург: «Баско», 2005. — 256 с. — ISBN отсутствует.
  • Рабинович Р. И., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. — 2-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1965. — 25 000 экз.
  • Рабинович Р. И., Меньшенина М.П., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. — 4-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1977. — 50 000 экз.
  • Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. — Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. — 336 с. — ISBN 5-7529-0048-4.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бердников Н. Н. Город в двух измерениях. Свердловск, 1976. — С. 28.
  2. Владимир Шахрин: по местам детства и первой любви
  3. «Поличкин Александр Петрович - балетмейстер». Энциклопедия «Неизвестные бакинцы». Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.