Էդվարդ Արմիթիջ
Էդվարդ Արմիթիջ անգլ.՝ Edward Armitage | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1817[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 24, 1896[1][2][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Պոլ Դելարոշ |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
ստորագրություն | |
Edward Armitage Վիքիպահեստում |
Էդվարդ Արմիթիջ (անգլ.՝ Edward Armitage, մայիսի 20, 1817[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 24, 1896[1][2][3], Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի[4] պատմական ժանրի լավագույն գեղանկարիչներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Արմիթիջը ծնվել է 1817 թվականի մայիսի 20-ին Բրիտանական կայսրության մայրաքաղաք Լոնդոնում։ Աշակերտելով ճանաչված ֆրանսիացի վարպետ Պոլ Դելարոշին, Արմիտիջը ջանասիրաբար օգնեց նրան ձևավորել հանրահայտ «Մեծ նկարիչների խումբը» Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ Վերադառնալով հայրենի քաղաք, Էդվարդ Արմիտիջը մասնակցեց խորհրդարանի պատերը որմնանկարներով ձևավորելու մրցույթին՝ իր «Հուլիոս Կեսարի՝ բրիտանական ափ իջնելը» (1843) և «Կրոնի ոգին» (1845) նկարներով, և ստացավ մրցանակ։ Եվս մեկ մրցանակ նրան բերեց յուղաներկերով նկարած «The Battle of Meanee» նկարը։ Ավելի ուշ անգլիական խորհրդարանի սրահներից մեկի պատին պատկերել է «Թեմզայի մարմնավորումը» ըստ Իգգի Փոփի (1852), և «Մարմիոնի մահը» ըստ Վալտեր Սքոթի (1854): 1855 թվականին Ռուսական կայսրության դեմ Ղրիմի պատերազմի ժամանակ, նա ձեռնարկեց ուղևորություն դեպի Ղրիմ, որի պտուղները եղան նրա նկարները՝ «Անգլիական գվարդիան Ինկերմանի մոտ» և «Հեծելազորի հարձակումը Բալակլավայի մոտ»։
1857 թվականին Ասսիզի իտալական քաղաքում ուսումնասիրեց Ջոտտո դի Բոնդոնեի որմնանկարները և տեղի բնությունը, որը արտացոլվեց Իսլինգտոնի կաթոլիկ եկեղեցու պատերին նրա արած գեղանկարներում։ Նրա գեղանկարներից առավել ռեալիստական բնույթ են կրում լոնդոնյան «University Hall»-ում գտնվող գործերը, ինչպես նաև հնդկական ապստամբությանը նվիրված այլաբանական ստեղծագործությունը, որ գտնվում է Լիդիսի ռատուշայում։ Այս ամենից բացի, վարպետի վրձնին են պատկանում մի շարք հիասքանչ նկարներ, որոնք արվել են յուղաներկերով։
Էդվարդ Արմիթիջը մահացել է 1896 թվականի մայիսի 24-ին Royal Tunbridge Wells-ում Քենթի կոմսությունում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Armitage, Edward // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00007134
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Robertson A. Armitage, Edward // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T004133
- ↑ Армитедж Эдвард // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1] Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Paintings by Edward Armitage on BBC Your Paintings website
- [2] Արխիվացված 2015-02-19 Wayback Machine Public Catalogue Foundation Newsletter item on Armitage's missing After an Entomological Sale
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Արմիթիջ» հոդվածին։ |
|