Էդուարդ արքայազն (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Էդուարդ արքայազն
Prince Edward Theatre 2005 - Mary Poppins.jpg
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Գտնվելու վայրըՈւեստ Էնդ
Անվանված էԷդուարդ VIII
Կոորդինատներ: 51°30′48.600000100002″ հս․ լ. 0°7′50.8008001″ ամ. ե. / 51.51350000002777563° հս․. լ. 0.130778000028° ավ. ե. / 51.51350000002777563; 0.130778000028
Կայքdelfontmackintosh.co.uk/theatres/prince-edward-theatre/index.php
Prince Edward Theatre Վիքիպահեստում

«Էդուարդ արքայազն» (անգլ.՝ The Prince Edward Theatre), թատրոն Ուեսթ Էնդում, Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Պատկանում է թատերական «Delfont Mackintosh Theatres» ընկերությանը: Կոչվել է Անգլիայի թագավոր Էդուարդ VIII-ի անունով, երբ վերջինս դեռևս արքայազնի կարգավիճակում էր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը կառուցվել է 1930 թվականին, ըստ ճարտարապետ Էդուարդ Սթոունի նախագծի: Ներքին հարդարանքի դիզայնով զբաղվել են Մարկ Անրի Լևին և Գաստոն Լավերդետը[1]. Բացվել է 1930 թվականի ապրիլի 3-ին, «Էդուարդ արքայազն» անունով, ի պատիվ այդ ժամանակ դեռևս արքայազն Էդուարդի: Առաջին ներկայացումը եղել է Ռիո Ռիտա մյուզիքլը[2]: 1935 թվականին Սթունը ձևափոխում է թատրոնը` դարձնելով այն պարասրահ ու կաբարե, «Լոնդոնյան խաղատուն» անունով (անգլ.՝ London Casino): Շենքը լրջորեն տուժել է 1941 թվականի մայիսի 10-ի օդային հարձակումից: Նրա շրջակայքում գտնվող բոլոր շինությունները ոչնչացել էին: Ճարտարապետ Թոմաս Բրէդոկը փորձ է արել վերակառուցել շենքը: 1942 թվականից շենքում է գտնվել «Քուինսբերի» բազմաֆունկցիոնալ ակումբը (անգլ.՝ «Queensberry All Services Club»), որը գործել է զինվորականների համար: Այստեղ անց են կացվել տարբեր ներկայացումներ, որոնք հեռարձակվել են Բի-Բի-Սի-ով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Թոմաս Բրէդոկն ու նրա եղբայրը կրկին ձևափոխում են շենքը` դարձնելով այն թատրոն` վերադարձնելով նրան «Լոնդոնյան խաղատուն» անվանումը[1]. 1954 թվականին այն ձևափոխվում է և դառնում կինոթատրոն: Համապատասխանբար, այն ստանում է նոր` «Casino Cinerama Theatre» անվանումը: 20 տարի անց իմպրեսարիո Բերդարդ Դելֆոնսը ձեռք է բերում թատրոնը 150 հազար ֆունտ ստերլինգով[2]. «RHWL Architects» ճարտարապետական ընկերությունը ձևափոխում է շենքը, իսկ 1978 թվականին նրան է վերադարձվում պատմական` «Էդուարդ արքայազն» անվանումը: Հունիսի 21-ին կայանում է «Էվիտա» մյուզիքլի համաշխարհային պրեմիերան: 1992-1993 թվականներին «RHWL Architects»-ի մասնագետները կոսմետիկ վերանորոգում և որոշ թարմացումներ են անում շենքում, լայնացնում են պատերը[1]. Թատրոնը վարձույթով է տրամադրվում համաշխարհային ճանաչման մյուզիքլների համար:

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930. «Ռիո Ռիտա» մյուզիքլ
  • 1978. «Էվիտա» (մյուզիքլ, համաշխարհային պրեմիերա)
  • 1986. «Շախմատ» մյուզիքլ
  • 1989. «Ինչ էլ որ պատահի» մյուզիքլ
  • 1991. «Էնդրյու Լլոյդ Ուեբերի երաժշտությունը»
  • 1992. «Ոմանք ավելի տաք են սիրում» մյուզիքլ
  • 1993. «Խենթանում եմ քեզ համար» մյուզիքլ
  • 1996. «Մարտեն Գեր»
  • 1998. «Լողացող թատրոն», «Վեսթսայդյան պատմություն»
  • 1999. «Mamma Mia!» (համաշխարհային պրեմիերա)
  • 2004. «Մերի Փոփինս» (մյուզիք, համաշխարհային պրեմիերա)
  • 2008. «Տղաները Ջերսիից»
  • 2014. «Միսս Սայգոն»
  • 2016. «Ալլադին» (ընթացիկ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Earl and Sell (2000) pp. 132
  2. 2,0 2,1 «The Prince Edward Theatre, Old Compton Street, Soho, London, W1»։ arthurlloyd.co.uk։ Վերցված է 1 февраля 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]