Էդուարդ Կոկոյտի
Էդուարդ Կոկոյտի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Միասնություն |
---|---|
Կրթություն՝ | South Ossetian State University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ըմբիշ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 31, 1964 (58 տարեկան) |
Ծննդավայր | Ցխինվալ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
Էդուարդ Կոկոյտի[1], (օսերեն՝ Кокойты Джабейы фырт Эдуард, հոկտեմբերի 31, 1964, Ցխինվալ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հարավային Օսիայի Հանրապետության երկրորդ նախագահը։ Նախագահ է ընտրվել 2001 թվականին համաժողովրդական ուղղակի նախագահական ընտրություններում որպես ընդդիմադիր թեկնածու։ 2006 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում կրկին ընտրվել է Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի պաշտոնում։ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին ստիպված է եղել վաղաժամկետ հրաժարվել նախագահական իշխանությունից Ալլա Ջիոևայի կողմնակիցների հանրահավաքներից հետո։ Էդուարդ Կոկոյտին համաձայնել է հրաժարական տալ, չնայած նրան, որ Հարավային Օսիայի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն, պետք է կատարեր նախագահի պարտականությունները մինչև հաջորդ նախագահի երդմնակալության պահը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 31-ին Ցխինվալում։ Ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Աշխատել է կապի բաժանմունքում։ 1980 թվականին դարձել է Վրաստանի ԽՍՀ ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն, սպորտի վարպետ։ 1983-1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Ընդունվել է հարավ-օսական Ա. Տիբիլովի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1988 թվականին՝ «ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ» մասնագիտությամբ։ Ինստիտուտում ընտրվել է կոմերիտմիության կոմիտեի քարտուղար, որից հետո աշխատել է հարավ-օսական շրջանային կոմիտեի կոմերիտական կազմակերպությունում։
Վրաց-օսական դիմակայության (1990-1991) իրադարձությունների ժամանակ ստեղծել և գլխավորել է Օսեթիայի պաշտպանների մարտական ջոկատը, որը մտել է Գրի Կոչիևի մարտական խմբի կազմի մեջ։
1990-1993 թվականներին եղել է Հարավային Օսիայի Հանրապետության առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։
1993-1997 թվականներին աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Անատոլի Չեխոևի օգնական։
1997 թվականի փետրվարին Հարավային Օսիայի Հանրապետության առաջին նախագահ Լյուդվիգ Չիբիրովի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հարավային Օսիայի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ՝ Հարավային Օսիայի Հանրապետության նախարարի կարգավիճակում։
2001 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում դարձել է Հարավային Օսիայի նախագահ՝ երկրորդ փուլում (ձայների 53%-ը) հաղթելով խորհրդարանի նախագահ, Հարավային Օսիայի Կոմկուսի նախագահ Ստանիսլավ Կոչիևին (գործող նախագահ, Լյուդվիգ Չիբիրովը, որն ուներ ևս մեկ նախագահական ժամկետի իրավունք, պարտվել է առաջին փուլում և դուրս մնացել նախընտրական քարոզարշավից)։ 2006 թվականի ընտրություններում ընտրվել է երկրորդ նախագահական ժամկետով։
Օգոստոսի 8-ին Կոկոյտին Ցխինվալից հեռացել է Ջավա, օգոստոսի 9-ին գլխավորել է Ցխինվալի վրա հակահարձակումը վարող առաջավոր օսական ջոկատներից մեկը՝ Ռուսաստանի բանակի առաջատար ստորաբաժանումների հետ գեներալ Ա. Ն. Խրուլևի հրամանատարությամբ, որի մասին վկայում են[3]։ Անատոլի Բարանկևիչը պնդում է, որ Ջավայում Կոկոյտին իր ներկայությամբ ոտքերով ծեծել է վրացի ռազմագերուն[4]։
Որպես Հարավային Օսիայի նախագահ, նա 2008 թվականի օգոստոսի 14-ին (Հարավային Օսիայի պատերազմի ավարտից հետո) Կրեմլում պաշտոնապես հանդիպել է Դմիտրի Մեդվեդևի հետ։ Այս հանդիպման ընթացքում Աբխազիայի Հանրապետության նախագահ Սերգեյ Բագապշի հետ նա (Հարավային Օսիայի համար) ստորագրել է վրաց-հարավօսական և վրաց-աբխազական հակամարտությունների կարգավորման վեց սկզբունք, որոնք նախկինում մշակվել էին Մեդվեդևի և Սարկոզիի կողմից։
2008 թվականի օգոստոսի 18-ին պաշտոնանկ է արվել հանրապետության կառավարությունը՝ Յուրի Մորոզովի գլխավորությամբ և նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Չոչիևին։ Նույն օրը Կոկոյտին հրամանագիր է ստորագրել հանրապետության տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Դրույթը սահմանվել է մեկ ամիս ժամկետով՝ 2008 թվականի օգոստոսի 17-ի ժամը 21:00-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 17-ի ժամը 21:00-ն: Հրամանագրի համաձայն՝ ողջ ընթացքում հանրապետության գործադիր իշխանության բոլոր մարմինները պետք է ենթարկվեին վրացական ագրեսիայի հետևանքների վերացման ստեղծված արտակարգ հանձնաժողովին՝ Զնաուր Գասիևի գլխավորությամբ[5]։
2008 թվականի օգոստոսի 18-ին նաև հայտարարել է, որ հանրապետության ղեկավարությունը պատրաստվում է դիմել Ռուսաստանին «Հարավային Օսիայի տարածքում մշտական հիմունքներով Ռուսաստանի Դաշնության ռազմաբազա ստեղծելու առաջարկով»[6]։
Էդուարդ Կոկոյտիի օրոք տեղի է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության պաշտոնական ճանաչումը Ռուսաստանի կողմից՝ որպես ինքնիշխան և անկախ պետություն։ Օգոստոսի 22-ին Հարավային Օսիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահին, Դաշնության Խորհրդին և Պետդումային` անկախության ճանաչման խնդրանքով։ Օգոստոսի 25-ին Դաշնության խորհուրդն ու Պետական Դուման միաձայն դիմել են Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրելով ճանաչել Հարավային Օսիայի անկախությունը։ 2008 թվականի օգոստոսի 26-ին Դ. Ա. Մեդվեդևը ստորագրել է «Հարավային Օսիայի Հանրապետությունը ճանաչելու մասին» հրամանագիրը, որի համաձայն Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է այդ հանրապետությունը «որպես ինքնիշխան և անկախ պետություն», պարտավորվել է նրա հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և կնքել բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր[7]։
2011 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում համաձայնագիր Է ստորագրվել Կոկոյտիի և ընդդիմության թեկնածու Ալա Ջիոևայի միջև, որի համաձայն Կոկոյտին հրաժարական է տվել 2011 թվականի դեկտեմբերի 10-ին[8]։ Մինչև 2012 թվականի մարտի 25-ի կրկնակի ընտրությունները նախագահի պաշտոնակատար է դարձել վարչապետ Վադիմ Բրովցևը[9]։ Միաժամանակ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի լիազորությունները, ըստ օրենքի, ավարտվել են 2011 թվականի ամռանը։
2017 թվականի մարտին Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է Հանրապետության նախկին ղեկավար Էդուարդ Կոկոյտիին գրանցել որպես նախագահի թեկնածու, քանի որ նա չի կարողացել 10 տարի մշտական բնակություն հաստատել Հարավային Օսիայում[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ուացամոնգա» շքանշան Հարավային Օսիայի Հանրապետության բարձրագույն պարգև
- «Պատվո և փառքի» I աստիճանի շքանշան (Աբխազիա, 2006) [11]
- Հանրապետության շքանշան (2006) [12]
- Սուվորովի II աստիճանի շքանշան[13][14][15]
- «Ոսկե շքանշան» պատվո ասպետ (2011) [16]
- «Հասարակական ճանաչում» պատվավոր ադամանդե շքանշան (2009)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Iratta.com Словарь осетинских фамилий (приведены осетинские фамилии и соответствующие им русские записи в документах)
- ↑ Lenta.ru
- ↑ Спасти любой ценой Война в Южной Осетии 08.08.08. ՅուԹյուբում
- ↑ «Не место этому президенту в Южной Осетии»
- ↑ Глава Южной Осетии уволил правительство
- ↑ Президент Южной Осетии добивается капитуляции министров
- ↑ Указ «О признании Республики Южная Осетия»
- ↑ «Кокойты покинул пост президента Южной Осетии»։ Интерфакс։ 10.12.2011։ Վերցված է 2011-12-10
- ↑ Кокойты уходит, Джиоева идёт на выборы, во главе Южной Осетии — Бровцев
- ↑ Кокойты не зарегистрировали кандидатом на пост президента Южной Осетии, 04.03.2017
- ↑ Багапш наградил глав Южной Осетии и Приднестровья орденами «Честь и Слава»
- ↑ Президент Южной Осетии награждён высшей наградой Приднестровья
- ↑ Игорь Смирнов наградил Эдуарда Кокойты Орденом Суворова Archived 2011-05-18 at the Wayback Machine. Осинформ
- ↑ Президента Приднестровья наградили Орденом Суворова Лента ПМР
- ↑ Президента Приднестровья наградили Орденом Суворова Lenta.ru
- ↑ Почетным званием «Рыцарь Чести» награждён президент Южной Осетии Эдуард Кокойты
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт президента Республики Южная Осетия — Кокойты, Эдуарда Джабеевича.
- Кокойты отверг предложение Саакашвили об автономии Interfax, январь 2005
- Հարցազրույցներ
- Интервью сайту «Кавказский Узел» о восстановлении Южной Осетии (29 мая 2009 г.)
- Интервью сайту Strana.ru (август 2004 г.)
- Интервью президента Южной Осетии Эдуарда Кокойты (17.09.2004 г.)
- Стенограмма разговора Эдуарда Кокойты на радиостанции «Эхо Москвы» (январь 2005 г.)
|