Էդուարդ Աղաջանյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աղաջանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Աղաջանյան
հոկտեմբերի 29, 1961(1961-10-29)[1] - փետրվարի 26, 1992(1992-02-26)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԻվանյան, Ադրբեջան
ԳերեզմանՍտեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Էդուարդ Վիլենի Աղաջանյան (հոկտեմբերի 29, 1961, Ստեփանակերտ - փետրվարի 26, 1992, Խոջալու (այժմ՝ Իվանյան), Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, զինագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1982 թվականից աշխատել է Ստեփանակերտի ավտոնորոգման գործարանում։ 1988-1992 թվականներին Ստեփանակերտի 3-րդ վաշտի կազմում մասնակցել է Արցախի Հանրապետության Շահումյանի (Գետաշենի ենթաշրջան, Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ), Ասկերանի (Խոջալու) շրջանների, Կրկժանի (Ստեփանակերտի արվարձան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։