Էդիթ Տիեմպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդիթ Տիեմպո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1919(1919-04-22)[1]
ԾննդավայրBayombong, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ
Մահացել էօգոստոսի 21, 2011(2011-08-21)[2][1] (92 տարեկան)
Մահվան վայրDumaguete, Ֆիլիպիններ
ՔաղաքացիությունFlag of the Philippines.svg Ֆիլիպիններ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
ԱմուսինEdilberto K. Tiempo?
Պարգևներ և
մրցանակներ
Ֆիլիպինների ազգային արտիստ

Էդիթ Լոպես Տիեմպո (իսպ.՝ Edith Tiempo, ապրիլի 22, 1919(1919-04-22)[1], Bayombong, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ - օգոստոսի 21, 2011(2011-08-21)[2][1], Dumaguete, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի բանաստեղծուհի, գիտաֆանտաստիկ գրող, ուսուցիչ, գրաքննադատ։ Ֆիլիպինական անգլալեզու պոեզիայի ներկայացուցիչ է։ Գրականության բնագավառում արժանացել է ժողովրդական արտիստի կոչման՝ երկրում անգլալեզու պոեզիայի և արձակի զարգացման գործում ներդրած ավանդի համար (1999)։ Հայտնի է որպես Ֆիլիպինական գրականության մայր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Տիեմպոն ֆիլիպինցի լավագույն անգլալեզու գրողներից մեկն է, որի աշխատանքներն առանձնանում են ոճի և բովանդակության գերազանց համադրմամբ, վարպետությամբ և խորաթափանցությամբ։ Նրա ստեղծագործությունների լեզուն նշվել է որպես «նկարագրական, բայց ոչ մանրակրկիտ մանրամասնությամբ ծանրաբեռնված»։

Տիեմպոյի հրատարակած աշխատանքների թվում են «Պտերի շեղբը» (1978), «Հայրենի ափը» (1979) և «Ուրիշ եգիպտացորենը»։ Բանաստեղծությունների ժողովածուներն են «Բաբելոնի հետքերը և այլ բանաստեղծությունները» (1966) և «Կախարդների արկղիկը և այլ բանաստեղծությունները»։ Պատմվածքների ժողովածուն է «Աբիդեն, Հիսուս Նավինը և այլ պատմությունները» (1964)։

Տիեմպոն ամուսնու հետ Դումագետե քաղաքում հիմնադրել է «Սիլիմանի գրողների ազգային արվեստանոցը»։

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր
  • A Blade of Fern (1978)
  • His Native Coast (1979)
  • The Alien Corn (1992)
  • One, Tilting Leaves (1995)
  • The Builder (2004)
  • The Jumong (2006)
Պատմվածքների և վիպակների ժողովածուներ
  • Abide, Joshua, and Other Stories (1964)
Բանաստեղծությունների ժողովածուներ
  • The Tracks of Babylon and Other Poems (1966)
  • The Charmer’s Box and Other Poet (1993)
  • Marginal Annotations and Other Poem
  • Commend Contend. Beyond Extensions (2010)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999՝ Գրականության ոլորտում Ֆիլիպինների ժողովրդական արտիստ
  • Գրականության ոլորտում Ֆիլիպինների ազգային մրցանակ
  • 1979՝ Ֆիլիպինների մշակութային կենտրոնի 1-ին կարգի մրցանակ՝ վիպագրության համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]