Էդգարդո Կոդեսալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդգարդո Կոդեսալ
իսպ.՝ Edgardo Codesal Méndez
Ծնվել է հունիսի 2, 1951(1951-06-02) (67 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Uruguay.svg Ուրուգվայ
Մասնագիտություն գինեկոլոգ

Էդգարդո Էնրիկե Կոդեսալ Մենդեսը (իսպ.՝ Edgardo Enrique Codesal Méndez, ծնվել է 1951 թ. հունիսի 2-ին) մեքսիկացի նախկին ֆուտբոլային մրցավար է։ Առավելապես հայտնի է Իտալիայում կայացած 1990 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Արևմտյան Գերմանիայի և Արգենտինայի միջև վարելու շնորհիվ։ Այդ խաղում նրա մրցավարությունը մինչև այժմ հանդիսանում է տարբեր վիճաբանությունների առարկա։ Հանդիպման ընթացքում Կոդեսալը Արգենտինայի հավաքականի երկու ֆուտբոլիստների կարմիր քարտ ցույց տվեց, ինչպես նաև վերջիններիս դարպասին 11-մետրանոց տուգանային հարված նշանակեց։ Նշանակված 11-մետրանոց տուգանային հարվածն հստակ իրացրեց Անդրեաս Բրեմեն՝ գերմանացիների համար նվաճելով չեմպիոնի կոչումը, քանի որ գոլը հանդիպման ընթացքում հանդիսացավ միակը։ 1990 թ. աշխարհի առաջնությունում մինչ եզրափակիչը նախապես վարել է ևս երկու հանդիպում։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]