Զուրաբ Լեժավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուրաբ Լեժավա
վրաց.՝ ზურაბ პლატონის ძე ლეჟავა
Ծնվել էհուլիսի 9, 1925(1925-07-09)
Վախճանվել է2011
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1950)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՌուսաստանի գեղարվեստի ակադեմիա

Զուրաբ Պլատոնովիչ Լեժավա (վրաց.՝ ზურაბ პლატონის ძე ლეჟავა, հուլիսի 9, 1925(1925-07-09) - 2011), խորհրդային վրացի նկարիչ։ Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (2002)։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ (2004)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկամության կամար ռազմավիրական ճանապարհին

Զուրաբ Լեժավան 1950 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գծանկարչության ֆակուլտետը։ Զբաղվել է խմբագրական աշխատանքներով, 1952-1955 թվականներին եղել է Science and Technology», 1955-1958 թվականներին՝ «Флаг» ամսագրերի խմբագիր։ Դասավանդել է Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիայում, 1970-1990 թվականներին եղել է Կիրառական գծանկարչության ամբիոնի վարիչ (այժմ`գծանկարչական դիզայն), 1989 թվականից՝ պրոֆեսոր։ Եղել է Վրաստանի նկարիչների միության նախագահ (1962-1970) և ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղար (1968-1972)։

Հեղինակ է մի շարք գծանկարչական և գեղանկարչական աշխատանքների՝ «Հին Թբիլիսի», «Սվանեթի», «Իմերեթի», «Օտարերկրյա էսքիզներ», Դավիթ Կլդիաշվիլիի[2] ստեղծագործությունների նկարազարդումների, բնանկարների շարքերի և այլն։

Նկարազարդել է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի վրացական մասնաճյուղի շենքի մոնումենտալ պատերը (1977)։ Աշխատանքները պահվում են Վրաստանի արվեստի թանգարանում, արվեստի պատկերասրահում։

Ռազմավիրական ճանապարհի բարեկամության կամար խճանկարի համահեղինակ է Զուրաբ Կապանաձեի, Զուրաբ Լեժավայի և Նոդար Մալազոնիայի հետ համատեղ[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ზურაბ ლეჟავა = Зураб Лежава. Выставка = Zurab Lezhava. Exhibition : [კატალოგი]. — თბილისი : ხელოვნება, 1985.
  • წყარო: თბილისი — ენციკლოპედია. — თბ., 2002 — გვ.624

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]