Դավիթ Կլդիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Կլդիաշվիլի
վրաց.՝ დავით კლდიაშვილი
Davit Kldiashvili.jpg
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1862
ԾննդավայրԶեդա Սիմոնեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 24, 1931(1931-04-24) (68 տարեկանում)
Վախճանի վայրԶեդա Սիմոնեթ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուվրացերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունMinistry of Defense building? և Ալեքսեևյան ռազմական ուսումնարան
ԶավակներՍերգո Կլդիաշվիլի
David Kldiashvili Վիքիպահեստում

Դավիթ Սամսոնի Կլդիաշվիլի (վրաց.՝ დავით კლდიაშვილი, 1862, սեպտեմբերի 11 - 1931, ապրիլի 24), վրացի արձակագիր, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քութայիսի նահանգի Սիմոնեթի գյուղում, սնանկացած ազնվականի ընտանիքում։ Ութամյա տղային ծնողները հանձնում են մի ռուս ընտանիքի՝ լեզու սովորելու։

1872-ի գարնանը ութսուն երեխաների հետ Դավթին ուղարկում են Կիևի ռազմական գիմնազիա, որից հետո նա կրթությունը շարունակում է Մոսկվայի նույնատիպ հաստատությունում։ Այստեղ նա աչքի է ընկնում հասարակական աշխատանքով. բացում է կիրակնօրյա դասընթացներ, իսկ երեխաների համար՝ անվարձ դպրոց. հիմնադրում է նաև փոխօգնության ընկերություն և, այսպես կոչված հասարակական հանքավայր։ Թիֆլիսից հրավիրելով գրողների և արվեստագետների՝ աշխուժացնում է տեղի մշակութային կյանքը։

1905-ի հեղափոխական շարժումների ժամանակ Կլդիաշվիլուն կարգադրվում է ցրել բանվորական ցույցը, բայց նա ոչինչ չի ձեռնարկում, որի համար հեռացվում է զինվորական ծառայությունից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվում է գործող բանակ։ Թուրքահպատակ վրացիներին ցույց տված օգնության համար նրան սպառնում է ռազմական տրիբունալ, բայց վրա է հասնում Փետրվարյան հեղափոխությունը, և նա փրկվում է մահապատժից։

Զորացրվելով՝ գրողը մշտական բնակություն է հաստատում իր ծննդավայրում և զբաղվում տնտեսությամբ։ 1930-ին գրական գործունեության 40-ամյակի առթիվ նրան շնորհվում է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։

Վախճանվել է Սիմոնեթի գյուղում։ Թաղված է Մթածմինդայի՝ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Կլդիաշվիլու անդրանիկ երկերը՝ «Անեծք», «Զոհը», տպագրվել են 1894-ին «Մոամբե» («Լրաբեր») ամսագրում։ Հաջորդել են բազմաթիվ պատմվածքներ ու վիպակներ, որոնցից կարելի է առանձնացնել «Սոլոմոն Մորբելաձե» (1894), «Սամանիշվիլու խորթ մայրը» (1897), «Քամուշաձեի հոգսը» (1900), «Միքելա» (1904) և այլն։

Մեծ են գրողի ծառայությունները նաև ազգային դրամատուրգիայի բնագավառում։ «Իրինայի երջանկությունը» (1897), «Դարիսպանի հոգսը» (1903), «Դժբախտություն» (1913) պիեսները բեմադրվել և բեմադրվում են վրացական թատրոններում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ. գիրք Ա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, էջ 315-320։