Բարեկամության կամար ռազմավիրական ճանապարհին
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Քանդակագործ | Զուրաբ Ծերեթելի և George Chakhava? |
| Ստեղծում | 1983 |
| Բացում | 1983 |
| Երկիր | |
| Բնակավայր | Ղազբեգի շրջան |
| 42°29′36″N 44°27′17″E / 42.49333°N 44.45472°E | |
Բարեկամության կամար ռազմավիրական ճանապարհին (վրաց. ხალხთა მეგობრობის თაღი), 20-րդ դարի ճարտարապետական հուշարձան[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվելով Վրաստանի ռազմավիրական ճանապարհին՝ Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի և Խաչի լեռնանցքի միջև, հուշարձանը մեծ կիսաշրջանաձև քարե-բետոնե կառույց է, որ նայում է Կովկասյան լեռներում գտնվող «Սատանայի հովտին»։ Հուշարձանի ամբողջ ներքին մակերեսը զարդարում է նկարիչներ Զուրաբ Կապանաձեի, Զուրաբ Լեժավայի և Նոդար Մալազոնիայի[2] խճանկարային մեծ որմնանկարը, որը պատկերում է վրացական և ռուսական պատմության տեսարաններ, վրացերեն և ռուսերեն թարգմանությամբ ներկայացված են նաև Ռուսթավելու խոսքերը՝ «Հավատարիմ ընկերը կօգնի ընկերոջը։ Նա չի վախենա դժվարություններից։ Նա սիրտը կտա սրտի փոխարեն։ Իսկ սերն աստղ է ճանապարհին»։ Հուշարձանի նախագծի հեղինակը ճարտարապետ Գեորգի Չախավան է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կանգնեցվել է 1983 թվականին՝ ի պատիվ 1783 թվականի Գեորգիևյան դաշնագրի երկու հարյուրամյակի և Խորհրդային Վրաստանի ու Խորհրդային Ռուսաստանի միջև շարունակվող բարեկամության։ 2017 թվականին կամարը վերականգնել է Saxon ընկերությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Арка Дружбы на Военно-Грузинской дороге
- ↑ Nini Palavandishvili, Lena Prents Art for Architecture. Georgia.


