Զուխրա Հայրապետյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զուխրա Հայրապետյան | |
---|---|
հունվարի 14, 1949 (76 տարեկան) - | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Զուխրա Հայրապետյան (հունվարի 14, 1949, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, բուժքույր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1967)։ 1970-1991 թվականներին աշխատել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում։ 1992-1993 թվականներին՝ Փրկարարական ծառայության վաշտի 1-ին դասակի ազատամարտիկ, 1987-1994 թվականներին՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի գումարտակի բուժկետի պետ, 1994 թվականից՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի ավագ բուժքույր։
1991-1994 թվականներին մասնակցել է Շուշիի (Մալիբեկլու), Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Հացավան), Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբոսյիլի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |