Զորավար Անդրանիկ կամավորական ջոկատ (Մարմարաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զորավար Անդրանիկ կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
Զորավար Անդրանիկ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՄարմարաշեն
Ստեղծվեց1991
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱնդրանիկ Բարության, Գ. Մանուկյան, Հ. Հայրապետյան, Հ. Բաղդասարյան, Հ. Թադևոսյան, Ռ. Մուսայելյան, Մ. Սահակյան, Հ. Մովսիսյան, Ա. Փիլոյան, Ս. Հայրապետյան

Զորավար Անդրանիկ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1991 թվականին՝ Մարմարաշենի շտաբի նախաձեռնությամբ՝ 1989 թվականին ստեղծված Մասիսի շրջանի Մարմարաշեն, Այնթափ, Դարակերտ, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Արևաբույր և այլ գյուղերի կամավորական ջոկատների միավորմամբ։ Ունեցել է շտաբ։ 1993 թվականին Մասիսի կամավորական ջոկատների հիմքի վրա կազմավորվել է մոտոհրաձգային գումարտակ (հրամանատար՝ Գնել Մանուկյան, շտաբի պետ՝ Հ. Թադևոսյան)։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Տավուշի (Մովսեսգյուղ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Մեղրիի և Արցախի Հանրապետության Հադրութի (Խծաբերդ, Պետրոսաշեն, Սպիտակաշեն, Արփագյադուկ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ), Ասկերանի (Խոջալու), Մարտունիի (Ճարտար), Մարտակերտի (Վանք, Վաղուհաս, Մատաղիս, Թալիշ), Քարվաճառի («Մարդասիրական միջանցք»), Կուբաթլուի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների և Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի 82 ազատամարտիկներից կազմված մի խումբ (հրամանատար՝ Անդրանիկ Բարության) Արծիվ-մահապարտներ գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրմանը։ Ջոկատն ունեցել է նաև զինագործների և ականանետային դասակ (հրամանատար՝ Բ. Բաբախանյան), արտադրել է ականանետներ, ականներ, նռնակներ և այլն։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Մանուկյանը (ընդհանուր հրամանատար), Հ. Հայրապետյանը, Հ. Բաղդասարյանը, Հ. Թադևոսյանը, Ա. Բարությանը, Ռ. Մուսայելյանը, Մ. Սահակյանը, Հ. Մովսիսյանը, Ա. Փիլոյանը, Ս. Հայրապետյանը, շտաբի պետեր՝ Շ. Նազարյանը, Հ. Թադևոսյանը, Հ. Հայրապետյանը։ «Զորավար Անդրանիկի» 14 սպա ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։ Ջոկատից ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է 7, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ 3 ազատամարտիկ։ Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնելու համար Մասիս քաղաքի հրապարակում կառուցվել է հուշակոթող, Մարմարաշենում՝ հուշահամալիր, մատուռ, Ջրահովիտում՝ հուշարձան, Նոր Խարբերդում՝ Անմահության հուշահամալիր, Արևաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Հովտաշատ, Դաշտավան, Նորամարգ, Այնթապ գյուղերում տեղադրվել են խաչքարեր։ Ջոկատից զոհվել է 88 ազատամարտիկ։ Հրամանատար Անդրանիկ Բարությանը զոհվել է Հորադիզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։