Զոյի Ուոնամեյքեր
Զոյի Ուոնամեյքեր անգլ.՝ Zoë Wanamaker | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1949[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2], Sidcot School? և Քինգ Ալֆրեդ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Սեմ Ուոնամեյքեր |
Ամուսին(ներ) | Գոուն Գրեյնջեր |
Պարգևներ և մրցանակներ | |
zoewanamaker.com | |
Զոյի Ուոնամեյքեր (մայիսի 13, 1949[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[3][4], կինոյի և թատրոնի բրիտանացի-ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը ֆիլմում իր կերտած մադամ Հնարքի դերով։ Խաղացել է նաև Արիադնա Օլիվերի Էրկյուլե Օուարոյի մասին ֆիլմերում և Սյուզան Հարփերը «Իմ ընտանիքը» հեռուստասերիալում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոնամեյքերը ծնվել է Նյու Յորքում՝ դերասանուհու և կանադական ծագում ունեցող ռադիո-կատորող Շառլոտտա Հոլլանդի, և ամերիկացի դերասան, ռեժիսոր Սեմ Ուոնամեյքերի ընտանիքում, ով որոշել էր ԱՄՆ չվերադառնալ այն բանից հետո, երբ 1952 թվականին հայտնվեց «սև ցուցակում»։
Նրա ծնողները հուդայականներ էին, թեև Ուոնամեյքերը մեծացել է անկրոնական։ Հարազատները նաև ունեին ուկրաինական ծագում[5]։
Զոյին ունի երկու քույր՝ Էբբին և Ջեսսիկան։
Զոյին կրթություն է ստացել Լոնդոնի Հեմփսթենդ քաղաքի «King Alfred School» անկախ դպրոցում, ապա Սոմերսեթի «Sidcot School» գիշերօթիկ դպրոցում։ Սովորել է «Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտրոնական դպրոցում»։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոնամեյքերի կարիերան սկսվել է թատրոնում։ 1976 թվականից 1984 թվականը նա եղել է Թագավորական Շեքսպիրյան ընկերության անդամ։ 1979 թվականին նա «Once In A Lifetime» պիեսում հաղթել է՝ արժանանալով «Լոուրենս Օլիվիեի մրցանակի»[6]։ Երկրորդ անգամ հաղթել է 1997 թվականին՝ «Էլեկտրա» ներկայացման համար[7]։ 1985 թվականին նա խաղացել է Ջուզեպպե Վերդիի կնոջ՝ Ջուզեպպե Սթրեփոնի դերը։ Նա խաղացել է նաև «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացման մեջ։ «Piaf», «Loot», «Էլեկտրա», «Զարթնել ու երգե՜լ» ներկայացումներում խաղալու համար ներկայացվել է «Թոնի» մրցանակի[8]։
2010 թվականի մայիսի 19-ից մինչև հոկտեմբերի 2-ը Քեյթ Քելլերի դերում խաղացել է Արթուր Միլերի «Իմ բոլոր որդիները» պիեսում[9][10]։
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ականների սկզբին, Ուոնամեյքերը սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։ Կինոյում առաջին անգամ հայտնվել է «Հատուցում» մինի-սերիալում։ 1992 թվականից 1994 թվականը նկարահանվել է «Love Hurts» կատակերգական հեռուստասերիալում։ 1999 թվականին նկարահանվել է ֆենթենզի ժանրի «Փերիների երկիրը» ֆիլմում՝ կերտելով լեպրեկոնի կնոջ կերպարը։ «Մութ թագավորություն» մինի-սերիալում խաղացել է Քլերիսի դերը։ 2000 թվականից մինչև 2011 թվականը Ուոնամեյքերը «Իմ ընտանիքը» կատակերգական հեռուստասերիալում խաղացել է Սյուզըն Հարփերի դերը։
Զոյին հայտնվել է նաև «Դոկտոր Ով» հեռուստասերիալի երկու դրվագներում։
«Պուարո Ագաթա Քրիստիի»-ի մի քանի էպիզոդներում խաղացել է Արիադնա Օլիվերը դերը։
2001 թվականին Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը ֆիլմում խաղացել է մադամ Հնարքի դերը (ցախավելների պրոֆեսոր)։ Դրանից երկու տարի առաջ ՝ 1999 թվականին, Ուոնամեյքերը Դենիել Ռեդքլիֆի և Մեգի Սմիթի հետ նկարահանվել է Չարլզ Դիքենսի վեպի հիման վրա նկարահանած «Դևիդ Կոպերֆիլդ» ֆիլմում։ Ֆիլմում Ռեդկլիֆը նկարահանվել է փոքրիկ Դավիթի դերում, Մեգի Սմիթը՝ իր տատիկի՝ Բեսթի Թրոտվուդի դերում, իսկ Զոյի Ուոնամեյքերը խաղացել է միս Մերդսոնի դերը, ով նրա խորթ հոր չար քույրն էր։
2004 թվականին Զոյի Ուոնամեյքերը Մարթայի դերով նկարահանվել է «Հինգ երեխաներ և կախարդություն» մանկական ֆանտազիայում։ Նկարահանման հրապարակի գործընկերը հայտնի բրիտանացի դերասան Քեննեթ Բրանան է։
Իսկ 2011 թվականին Պաուլա Ստրեսբերիգի դերում նկարահանվել է «7 օր և գիշեր Մերիլինի հետ» ֆիլմում։
Ուոնամեյքերի ձայնով է խոսում կույր պայծառատես Թերեզան «Fable II» և «Fable III» ֆիլմերում։
Բարեգործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոնամեյքերը 1997 թվականից գյուղերում մասնակցել է բարեգործական օգնությունների[11]։
Նա համարվում է «Dignity in Dying», «The Lymphoedema Support Network»[12] և «Youth Music Theatre: UK and of the Young Actors' Theatre» ընկերությունների հովանավորը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականի նոյեմբերին Զոյին ամուսնացել է դերասան և դրամատուրգ Գոունա Գրեյնջերի հետ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 — Ուայլդ — Ադա Լևերսոն
- 1997 — Ծովից քշվածները — Մերի Ֆոսթեր
- 1997 — Ֆանտաստիկ արարածներ
- 1998 — Փերիների երկիրը — Մերի Մալդուն
- 1999 — Դևիդ Կոպպերֆիլդ — Ջեյն Մերդսոն
- 2001 — Հարրի Փոթեր և փիլիսոփայական քար — մադամ Հնարք
- 2001 — Մթություն (կարճամետրաժ) — ձայնային
- 2004 — Հինգ երեխաները և կախարդությունը — Մարթա
- 2005 — Դոկտոր Ով — Լեդի Կասանդրա Օ ' Բրայեն՝ 2 դրվագ. Աշխարհի Վերջը և Նոր Երկիրը։
- 2006 — Ջոնին և ռումբը - տիկին Թեչեն
- 2006 — Պուարո Ագաթա Քրիստիի — Արիադնա Օլիվեր
- 2008 — Պուարո Ագաթա Քրիստիի — Արիադնա Օլիվեր
- 2010 — Այս հրաշալի հանդերձյալ աշխարհը — տիկին Գոլդսթեյն
- 2011 — 7 օր և գիշեր Մերիլինի հետ — Պաուլա Սթրասբերգ
Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 — Fable II — պայծառատես Թերեզա
- 2010 — Fable III — պայծառատես Թերեզա
Մրցանակներ ևանվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Ներկայացում | Արդյունքներ |
---|---|---|---|---|
1979 | Ոսկե դափնի | ? | Մի օր կյանքում | Հաղթանակ |
1981 | Դեսք դրամա | Գլխավոր դեր | Պիաֆ | Առաջադրված |
1981 | Թոնի | Լավագույն գլխավոր դեր | Պիաֆ | Առաջադրված |
1984 | Լոնդոնյան քննադատների շրջանական | Երկրորդ պլանի լավագույն դեր | Լկտի մամաշա | Հաղթանակ |
1986 | Դեքս դրամա | Գլխավոր դեր | Լուտ | Առաջադրված |
1986 | Թոնի | Լավագույն գլխավոր դեր | Լուտ | Առաջադրված |
1998 | Ոսկե դափնի | Լավագույն կանացի դեր | Էլեկտրա | Հաղթանակ |
1999 | Դեքս դրամա | Выдающаяся актриса | Էլեկտրա | Առաջադրված |
1999 | Թոնի | Լավագույն կանացի դեր | Վիդ Էմի | Առաջադրված |
2002 | Ոսկե դափնի | Լավագույն կանացի դեր | Բոստոնի ամուսնություն | Առաջադրված |
2006 | Թոնի | Լավագույն գլխավոր դեր | Զարթնիր և երգի՜ր | Առաջադրված |
2006 | Դեքս դրամա | Выдающаяся производительность ансамбля | Զարթնիր և երգի՜ր | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
- ↑ «Biography». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Zoe Wanamaker Biography (1949-)
- ↑ 'Madam Hooch' rides her broomstick in from Odessa: Actress Zoë Wanamaker offers a glimpse into her family history
- ↑ «Once in a Lifetime». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Electra (UK)». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Awake and Sing!». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Billington, Michael (2010 թ․ մայիսի 28). «All My Sons, Apollo, London». The Guardian.
- ↑ «All My Sons». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Tree Aid web site
- ↑ Zoë Wanamaker becomes LSN Patron(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զոյի Ուոնամեյքեր Internet Movie Database կայքում
- Զոյի Ուոնամեյքեր (անգլ.) Internet Broadway Database կայքում(անգլ.) Internet Broadway Database կայքում
- Մայիսի 13 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ