Զոդիակ (ֆիլմ)
«Զոդիակ» (անգլ.՝ Zodiac), ռեժիսոր Դևիդ Ֆինչերի ֆիլմը։ Հիմնված է Ռոբերտ Գրեյսմիթի համանուն վեպի վրա, որն էլ իր հերթին հիմնված է իրական փաստերի վրա։ Այն «Զոդիակ» կեղծանվամբ սերիական մարդասպանի մասին է, որը Սան Ֆրանցիսկոյում իրագործել է 37 սպանություն 12 տարվա ընթացքում (1960-ականների վերջ և 1970-ականների սկիզբ) և ուղարկել իր հաղորդագրությունները ոստիկանությանը փոստի միջոցով։ Գործը շարունակում է մնալ Սան Ֆրանցիսկոյի չբացահայտված ամենահայտնի հանցագործություններից մեկը։
Ֆիլմի վրա աշխատելիս Դևիդ Ֆինչերը սցենարիստ Ջեյմս Պլատենի և պրոդյուսեր Բրեդ Ֆիշերի հետ անձամբ 18 ամիս կատարում էր «Զոդիակի» սպանությունների սեփական հետաքննությունը։ Նկարահանումների ժամանակ նա օգտագործում էր Thomson Viper Filmstream խցիկը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի դեպքերը սկսվում են 1969 թվականի հուլիսի 4-ին, երբ Զոդիակը իրականացրեց իր երկրորդ հարձակումը՝ մեքենայում սպանելով Մաժոր անունով մի երիտասարդի և նրա ընկերուհուն։ Օգոստոսի 1-ին մարդասպանը քաղաքի խոշոր թերթերին ուղարկեց ծածկագրերով երեք նամակ։ Նրա ուղերձներով հետաքրքրվեցին San Francisco Chronicle թերթի աշխատողներ Պոլ Էվերին և Ռոբերտ Գրեյսմիթը։ Վերջինս վերծանում է նամակները, բայց դա չի օգնում հանցագործին գտնելու գործում։ Զոդիակը իրականացնում է նոր սպանություններ՝ ծածկելով դեմքը սև պարկով։ Հետաքննությամբ զբաղվում են Դեյվ Տոսկին և Բիլլ Արմստրոնգը։ 1971 թվականին ոստիկանությանը հաջողվում է կանգնեցնել կասկածյալին՝ տեխնիկական սպասարկման կայանի աշխատող Արթուր Լի Ալլենին։ Բայց ապացույցներ նրա դեմ չհաջողվեց գտնել։ Այնուհետև պարզվեց, որ Լի Ալլենը ընդհանրապես կապ չունի սպանությունների հետ, և նրա վրայից հանում են բոլոր մեղադրությունները։ Չնայած Զոդիակը արդեն երկար ժամանակ չէր երևում, Ռոբերտ Գրեյսմիթը չի կարողանում թողնել այդ գործը և շարունակում է հետաքննությունը՝ գտնելով Դեյվ Տոսկիին և նրա միջոցով իմանալով նոր մանրամասներ ոստիկանության հետաքննության մասին։ Ռոբերտը սկսում է կասկածել Ռիք Մարշալին, բայց հետո հասկանում է, որ սխալվել է, և գտնելով նոր մանրամասներ՝ վերադառնում է Արթուր Լի Ալլենին։ Բոլոր փաստերը տանում են այդ մարդու ուղղությամբ։ Շատ տարիներ անց՝ 1991 թվականին, Մաժոն՝ Զոդիակի երկու փրկված զոհերից մեկը, նկարի միջոցով ճանաչում է Լի Ալլենին։ Ֆիլմի վերջում խանութի դարակներին երևում է Ռոբերտ Գրեյսմիթի գրած «Զոդիակ» գրքի շապիկը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյք Ջիլլենհոլ - Ռոբերտ Գրեյսմիթ
- Մարկ Ռուֆալո - Դեյվ Տոսկի
- Ռոբերտ Դաունի Կրտսեր - Պոլ Էվերի
- Էնտոնի Էդվարդս - Բիլլ Արմստրոնգ
- Բրայան Քոքս - Մելվին Բելլի
- Ջոն Քերոլ Լինչ - Արթուր Լի Ալլեն
Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 - «Ոսկե արմավենի» Կաննի կինոփառատոն - Դևիդ Ֆինչեր
- 2007 - «CFCA Award» - լավագույն ռեժիսոր՝ Դևիդ Ֆինչեր
- 2007 - «CFCA Award» - լավագույն ադապտացված սցենար՝ Ջեյմս Վանդերբիլթ
- 2008 - «Saturn Award» - լավագույն թրիլեր
- 2008 - «Empire Award» - լավագույն ռեժիսոր՝ Դևիդ Ֆինչեր
- 2008 - «Empire Award» - լավագույն ֆիլմ
- 2008 - «Empire Award» - լավագույն թրիլեր
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զոդիակի բոլոր զոհերից փրկվել են միայն երկուսը՝ Մայք Մաժոն և Բրայան Հարթնելը, որոնք հետագայում մասնակցեցին ֆիլմի վրա կատարվող աշխատանքներին։
- Ֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում «Երկվորյակներ» անվան տակ։
- Ռոբերտ Գրեյսմիթը և Պոլ Էվերին իրականում ընկերներ չէին։ Ֆիլմում նրանց ընկերությունը հորինված է։
- Ֆիլմը նկարահանվել է 110 օրում։
- Դենիել Քրեյգը առաջին ընտրությունն էր Պոլ Էվերիի դերի համար։
- Երիտասարդ սցենարիստ Շեյն Սալերնոն սկսեց աշխատանքը սցենարի շուրջ 19 տարեկան հասակում։ Աշխատելով Ռոբերտ Գրեյսմիթի հետ՝ նա մշակեց սցենարի մի քանի տարբերակներ և դրանք ուղարկեց Touchstone Pictures ընկերություն։ Բայց աշխատանքը չշարունակվեց։
- Նկարահանումները սկսվել են 2005 թվականի օգոստոսի 8-ին։
- Պրոդյուսերի և դերասան Էնտոնի Բեգոնիայի ծնողները Զոդիակի ապագա զոհերից մեկի հետ սովորել են նույն դասարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Zodiac — 2007.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=zodiac07.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.kinokalender.com/film5854_zodiac-die-spur-des-killers.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 6,2 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սան Ֆրանցիսկոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2007 թվականի ԱՄՆ ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Դևիդ Ֆինչերի ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1983 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1978 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1971 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1991 թվականին