Էնգուս Ուոլ
Էնգուս Ուոլ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 15, 1967 (56 տարեկան) |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | մոնտաժող և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0908370 |
Էնգուս Ալեքսանդր Ուոլ (անգլ.՝ Angus Alexander Wall, մարտի 15, 1967)[1], ամերիկացի մոնտաժող և լուսագրերի դիզայներ, «Օսկար» և «BAFTA» մրցանակների երկակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին ավարտել է Բոուդին քոլեջը[2]։ 1992 թվականին Լինդա Կառլսոնի հետ հիմնադրել է «Rock Paper Scissors» ընկերությունը, որն աշխատում էր մոնտաժի և գովազդային ընկերությունների համար լուսագրերի ստեղծման ոլորտում[3]։ Նրանց հաճախորդների թվում էին BMW-ը, HP-ը և Նայքը[4]։ Մեծ կինոյում Ուոլի առաջին աշխատանքը եղել է ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Յոթ» ֆիլմի համար լուսագրերի ստեղծումը[4]։ Հարկ է նշել, որ նա ավելի վաղ ևս աշխատել է Էնգուսի հետ, որն զբաղվել է Ֆինչերի գովազդային հոլովակների և տեսահոլովակների մոնտաժով։ «Մարտական ակումբ» և «Վախի սենյակ» ֆիլմերի ստեղծման ժամանակ Ֆինչերը Ուոլին է վստահել մոնտաժի խորհրդականի պաշտոնը։ 2003 թվականի վերջին Ուոլը աշխատանքային պայմանագիր է կնքել HBO հեռուստաալիքի հետ սերիալների համար։ Նրան է պատկանում «Կառնավալ» հեռուստասերիալի լուսագրերի ձևավորումը, որի համար արժանացել է «Էմմի» մրցանակի։ Հետագայում Ուոլը շարունակել է աշխատանքը HBO-ում՝ ստեղծելով լուսագրեր «Հռոմ» և «Գահերի խաղը» հեռուստասերիալների համար։ «Զոդիակ» ֆիլմում նա առաջարկել է կիրառել թվային ապարատներ, որոնք օգնել են ստեղծել յուրահատուկ մոնտաժ[5]։ «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում աշխատանքի համար առաջադրվել է «BAFTA», «Օսկար», մոնտաժողների գիլդիայի մրցանակներին[5]։
Ֆիլմագրություն (որպես մոնտաժող)[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր |
---|---|---|
1995 | Յոթ | Դևիդ Ֆինչեր |
1999 | Մարտական ակումբ | |
Հավաստիացման ճարտարապետություն | Մայք Մայլս | |
2000 | Սանսեթ Սթրիփ | Ադամ Քոլինզ |
2002 | Վախի սենյակ | Դևիդ Ֆինչեր |
Վարձով BMW | Ջոն Վու | |
2005 | Հիմար սովորություն | Մայք Մայլս |
2007 | Զոդիակ | Դևիդ Ֆինչեր |
2008 | Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը | |
2010 | Սոցիալական ցանց | |
2011 | Վիշապի դաջվածքով աղջիկը |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://radaris.com/ng/pb/Angus/Wall/CA/report
- ↑ «And the Oscar Goes to…Angus Wall ’88 (Los Angeles Times) « Bowdoin Daily Sun»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2013-02-18
- ↑ Peters Oliver (Январь 25, 2007)։ «"Zodiac": Solving Tapeless Mysteries»։ Videography։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-12-ին։ Վերցված է 2013-02-11
- ↑ 4,0 4,1 «Rock Paper Scissors: Angus Wall's works»։ Արխիվացված օրիգինալից Февраль, 28, 2009-ին։ Վերցված է 2009-03-19
- ↑ 5,0 5,1 Caranicas Peter (Февраль 6, 2009)։ «Editing duos realize helmers' visions»։ Variety
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էնգուս Ուոլ Internet Movie Database կայքում.
- Peters Oliver (դեկտեմբերի 27, 2009)։ «The Curious Case of Benjamin Button»։ Videography։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 17, 2009-ին։ Վերցված է 2009-03-11
- «The Curious Case of Benjamin Button: Picture Editor Angus Wall»։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 9, 2009-ին։ Վերցված է 2009-03-07
|