Զիմմերի աշտարակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զիմմերի աշտարակ հոլ.՝ Zimmertoren | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | fortified clock tower? |
Վարչական միավոր | Լիր |
Գտնվում է ափին | Binnennete? |
Երկիր | Բելգիա |
Համալիրի մաս | Lier city walls? |
Կառուցված | 1425 |
Անվանված է | Louis Zimmer? |
Բարձրություն | 20,31 մետր |
Ընթացիկ սեփականատեր | Լիր |
Կայք | zimmertoren.be(նիդեր.)(ֆր.)(անգլ.)(գերմ.) |
Zimmertoren (Lier) Վիքիպահեստում |
Զիմմերի աշտարակ (հոլ.՝ Zimmertoren), միջնադարյան պաշտպանական աշտարակ Բելգիայի Լիր քաղաքում, նախկինում՝ քաղաքային ամրությունների մի մասը։
Աշտարակը կառուցվել է ոչ ավելի ուշ, քան 1425 թվականը (կառուցման ստույգ թվականը հայտնի չէ)։ 1812 թվականին քաղաքային իշխանությունները վաճառել են աշտարակը, սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն վերագնել են, որպեսզի քանդեն։ 1928 թվականին ժամագործ Լուի Զիմմերը քաղաքին նվիրում է իր աշխատանքը` «Հոբելյանական ժամացույցը» (հոլ.՝ Jubelklok): Այն ցույց էր տալիս բոլոր աշխարահամասերի ժամանակը, լուսնի փուլերը, մակընթացությունների և տեղատվությունների ժամանակը և պարբերական շատ այլ երևույթներ։ Ժամացույցը որոշում են տեղադրել Զիմմերի աշտարակին։ Այն ունի 57 թվատախտակ, որից 13-ը տեղադրված են աշտարակի ներքին մակերևույթին։
1960 թվականին աշտարակի մոտ կառուցում են նոր տաղավար Զիմմերի նոր ժամացույցի համար, որն իսկական գլուխգործոց է։ «Հրաշք ժամացույցը» (հոլ.՝ Wonderklok) պատրաստվել է 1935 թվականին Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսի առիթով։ Ավելի ուշ այն ցուցադրվել է ԱՄՆ-ում։ Այդ ժամացույցի թվատախտակներից մեկի շուրջ պտտվում է աշխարհի ամենադանդաղ սլաքը. նրա լիակատար մեկ շրջանն ամբողջանում է 25.800 տարին մեկ։ Այն մատնանշում է արտաքին ուժի մոմենտի ազդեցությամբ Երկրի առանցքի իմպուլսի մոմենտի փոփոխությունը (պրեցեսիա)։ Զիմմերը ժամացույցում ներկայացրել է մեխանիկական պլանետարիում։
«Հրաշք ժամացույցը» մեծ տպավորություն է թողել Ալբերտ Այնշտայնի վրա, ով շնորհավորել է Զիմմերին բացառիկ մեխանիզմի ստեղծման առիթով։
1980 թվականին աշտարակը ստանում է պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակ։
Աշտարակի մոտ գտնվում է հրապարակ, որի վրա մետաղական օղակների ու գնդերի տեսքով պատկերված է արեգակնային համակարգի սխեման (գնդերը խորհրդանշում են արևն ու մոլորակները, իսկ օղակները` մոլորակների շարժման ուղեծիրը)։ Բացի ընդունված 9 մոլորակներից` նշված են նաև Ֆելիքս (№ 1664, հայտնաբերվել է 1929 թվականին) և Զիմմեր (№ 3064, հայտնաբերվել է 1984 թվականին) փոքր մոլորակները, որոնցից առաջինն անվանված է ծագումով լիրցի, գրող Ֆելիքս Տիմերմանսի, իսկ երկրորդը` ժամագործ Լուի Զիմմերի պատվին։
Ներկայումս Զիմմերի աշտարակը և տաղավարը` «Հրաշք ժամացույցով», թանգարան են։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիմմերի աշտարակ» հոդվածին։ |
|