Զիգմունդ Սերակովսկի
| Զիգմունդ Սերակովսկի լեհ.՝ Zygmunt Sierakowski | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 19, 1827[1] |
| Ծննդավայր | Լեսովոե, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հունիսի 27, 1863[1] (36 տարեկան) |
| Մահվան վայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Castle Hill և Ռոսսա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
| Մասնագիտություն | ռազմական գործիչ և սպա |
| Ամուսին | Apolonia Dalewska? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Զիգմունտ (Սիգիզմունդ) Սերակովսկի (լեհ.՝ Zygmunt Sierakowski, բելառուս․՝ Зігмунт Ігнатавіч Серакоўскі, լիտ.՝ Zigmantas Sierakauskas, մայիսի 19, 1827[1], Լեսովոե, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 27, 1863[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն), լեհական, ռուսական և լիտվական հեղափոխական ազատագրական շարժման գործիչ։
1845 թվականին սովորել է Պետերբուրգի համալսարանում։ Արտասահման փախչելու փորձ կատարելու համար 1848 թվականին ձերբակալվել է և որպես շարքային զինվոր աքսորվել Օրենբուրգյան կորպուս, որտեղ մտերմացել է Տարաս Շևչենկոյի հետ։ 1856 թվականին վերադարձել է աքսորից, 1859 թվականին ավարտել Գլխավոր շտաբի ակադեմիան, 1861 թվականից ծառայել է Գլխավոր շտաբում։ Կապված է եղել Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի, Ալեքսանդր Գերցենի և Նիկոլայ Օգարյովի հետ, աշխատակցել է «Սովրեմեննիկ» թերթին, հանդիպել Ջուզեպպե Գարիբալդիին։ 1857 թվականին, Պետերբուրգում հիմնել է հեղափոխական խմբակ, որի նպատակն էր պայքարել սոցիալական, ազգագրական և կրոնական, ճնշման դեմ, հանուն Ռուսաստանում ժողովրդավարական վերափոխումների, հանուն ազատ և անկախ Լեհաստանի։ 1862-1863 թվականների լեհական ապստամբության նախօրեին նշանակվել է Ժեմայտիայի (Լիտվայի հյուսիսարևմտյան մաս) ապստամբական ուժերի զորապետ։ 1863 թվականի սկզբին ստեղծել է ապստամբական խոշոր միավորում (որտեղ կռվել է Անթանաս Մացկյավիչուսի ջոկատը), համագործակցել ապստամբ բելառուս գյուղացիների ղեկավար Կեսչինովսկու հետ։ 1863 թվականի գարնանը վիրավորվել է և գերի ընկել։ Դաշտային դատարանի վճռով կախաղան է բարձրացվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգմունդ Սերակովսկի» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 330)։ |