Jump to content

Անթանաս Մացկյավիչուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթանաս Մացկյավիչուս
լիտ.՝ Antanas Mackevičius
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1828(1828-06-14)
ԾննդավայրQ12677112?, Rossiyensky Uyezd, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Տիտուվենայ, Kelmė District Municipality, Լիտվա
Մահացել էդեկտեմբերի 16, 1863(1863-12-16) (35 տարեկան)
Մահվան վայրԿաունաս, Ռուսական կայսրություն[1]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտությունկաթոլիկ քահանա
 Antanas Mackevičius Վիքիպահեստում

Մացկյավիչուս, Մացկևիչ, Անթանաս (հունիսի 14, 1828(1828-06-14), Q12677112?, Rossiyensky Uyezd, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն և Տիտուվենայ, Kelmė District Municipality, Լիտվա - դեկտեմբերի 16, 1863(1863-12-16), Կաունաս, Ռուսական կայսրություն[1]), հեղափոխական դեմոկրատ, Լիտվայում 1863 թվականի գյուղացիական ապստամբության ղեկավարներից։ Ծագումով՝ ազնվական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կիևի համալսարանում, ավարտել (1853) հոգևոր ճեմարան։ Ռուս և լեհ հեղափոխական դեմոկրատների ազդեցությամբ Մացկյավիչուսը հանգել է կալվածատերերի և ցարիզմի դեմ պայքարի գաղափարին։ Հանդես է եկել ռուս, հեղափոխական շարժման հետ լիտվացի, լեհ և բելառուս ժողովուրդների ազատագրական շարժումը միավորելու համար, այդ հայացքները քարոզել գյուղացիներին։ 1863 թվականի ապստամբության ժամանակ ղեկավարել է գյուղացիական զինված մի ջոկատ, ապա գործել ապստամբական միացյալ բանակում՝ Զիգմունտ Սերակովսկու հրամանատարության ներքո։ Վերջինիս զոհվելուց հետո ղեկավարել է Կովենի նահանգի ապստամբական ջոկատները։ Ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Мацкявичюс Антанас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթանաս Մացկյավիչուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 363