Զիա Յուսիֆզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զիա Յուսիֆզադե
 
Քաղաքացիություն՝ Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Կրթություն՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտություն՝ ռազմական առաջնորդ
Ծննդյան օր փետրվարի 15, 1929(1929-02-15)
Ծննդավայր Շաքի, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր սեպտեմբերի 29, 2015(2015-09-29) (86 տարեկանում)
Վախճանի վայր Բաքու, Ադրբեջան
 
Պարգևներ

«Փառքի» շքանշան, Azerbaijani Flag Order, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Զիա Մամեդիա օղլու Յուսիֆզադե (ադրբ.՝ Ziya Məmmədiyyə oğlu Yusifzadə, փետրվարի 15, 1929(1929-02-15), Շաքի, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 2015(2015-09-29), Բաքու, Ադրբեջան), ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների և Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակից: Հեյդար Ալիևի անվան ԱԱՆ ակադեմիայի նախկին ռեկտոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շաքի քաղաքում, ինտելիգենտ ընտանիքում[1]: 1945 թվականին Զաքաթալայում ավարտել է միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո Զաքաթալայում զբաղվել է մանկավարժական գործունեթյունամբ: 1952 թվականին ավարտել է Մոսկվայի օտար լեզուների պետական մանակվարժական ինստիտուտը և ստացել անգլերենի ուսուցչի որակավորում: Տիրապետել է չորս օտար լեզվի: 45-ամյա ծառայության ընթացքում արժանացել է Ադրբեջանի Հանրապետության, ԽՍՀՄ-ի և այլ երկրների ավելի քան 40 մեդալների և շքանշանների:

Աշխատանքը ԽՍՀՄ ՊԱԿ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952—1956 թվականներին կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանական ԽՍՀ-ի Լուսավորության նախարարությունում և մինիստրների խորհրդում:
  • 1956 թվականին ծառայության անցավ Ադրբեջանական ԽՍՀ-ի Պետական անվտանգության կոմիտեում:
  • 1972—1976 թվականներին եղել է ՊԱԿ հակահետախուզական բաժնի պետ, իսկ 1976-ից աշխատել է ՊԱԿ ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում:
  • 1980 թվականի հունիսի 18-ից մինչև 1988 թվականի օգոստոսի 11-ը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի ՊԱԿ նախագահ: 1977 թվականին ստեացել է գեներալ-մայորի, իսկ 1984-ին գեներալ-լեյտենանտի կոչումներ:
  • 1988—1992 թվականներին Ադրբեջնական ԽՍՀ մինիստրների խորհրդի միջազգային հարաբերությունների բաժնի պետ:

1992 թվականին անցել է թոշակի:

Վերադարձը զինվորական ծառայության[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով կյանքի մեծ փորձը 1999 թվականի հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հրամանով Յուսիֆզադեն նշանակվում է Հեյդար Ալիևի անվան ԱԱՆ ակադեմիայի ղեկավար:

Քաղաքական գործունեությունը Ադրբեջանական ԽՍՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիա Յուսիֆզադեն մի քանի անգամ ընտրվել է Բաքվի խորհրդի Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1970—1988 թվականներին նա եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Կոմկուսի Կենտկոմի անդամակցության թեկնածու:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.azerbaijan.az/portal/StatePower/Ministers/ministersCabinet_11_r.html Родился в 1929 году в городе Шеки

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]