Զեպ Հիլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զեպ Հիլց
գերմ.՝ Sepp Hilz
Ծնվել էհոկտեմբերի 22, 1906(1906-10-22)
ԾննդավայրԲադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1967(1967-09-30) (60 տարեկան)
Մահվան վայրWilling, Բադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություննկարիչ
ՀայրGeorg Hilz?

Զեպ Հիլց (գերմ.՝ Sepp Hilz, հոկտեմբերի 22, 1906(1906-10-22), Բադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն - սեպտեմբերի 30, 1967(1967-09-30), Willing, Բադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նկարիչ-ռեալիստ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեպ Հիլցը ծնվել է նկարչի ընտանիքում։ Ռոզենհայմում կերպարվեստ է ուսումնասիրել, առաջին հերթին` հին վարպետների նկարելու տեխնիկան։ 1927-1927-ական թվականներին շարունակել է նկարչություն սովորել Մյունխենի կիրառական արվեստի դպրոցում և գրաֆիկայի մասնավոր դպրոցում։ Այնուհետև նկարիչը վերադարձել է Բադ Այբլինգ։ 1930 թվականին Հիլցի նկարները նկատվել են արվեստի քննադատների կողմից։

Նկարիչը հաջողությունների է հասել Գերմանիայում ազգային-սոցիալիստների կառավարման ժամանակ։ Գյուղացիների կյանքից և աշխատանքից վերցրած նրա «Գյուղական աշխատանքները» կուսակցության վերադասի կարծիքով արտացոլում էին գերմանացիների ազգային ոգին։ Զեպ Հիլցը Ադոլֆ Հիտլերի սիրելի նկարիչներից մեկն էր, վերջինս 1938 թվականին 10 000 մարկով գնել է Հիլցի «Աշխատանքից հետո» կտավը։ 1939 թվականին պետության կողմից 1 000 000 մարկ նվեր է ստացել հողատարածք գնելու, տուն և արվեստանոց կառուցելու համար։ 1938-1944-ական թվականների ընթացքում Հիլցը 22 նկար է ցուցադրել ազգային արվեստի ցուցադրություններում։ 1943 թվականին նա արժանացել է արվեստի պրոֆեսոր կոչմանը, այնուհետև ազատվել է զինվորական ծառայությունից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նկարիչը հիմնականում զբաղվել է վնասված կտավների վերականգնմամբ, սեփական նկարները որպես կանոն ստեղծում էր կրոնական թեմաներով։ Հետպատերազմյան Գերմանիայում առաջացած դժվարությունների հետևանքով, 1956 թվականին Զեպ Հիլցը դադարել է զբաղվել կերպարվեստով։

Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղացիական Վեներա (1939),
  • Ունայնություն (1940),
  • Կարմիր վզնոց (1942),
  • Գյուղացիական եռագրություն (1941),
  • Եղանակի կախարդը (1942),
  • Աշնան կախարդանքը (1943),
  • Վալպուրգյան գիշեր (1942),
  • Ուշ աշուն (1939),
  • Նամակ ռազմաճակատից (1940),
  • Երկու կին (1946)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Davidson M. G. Kunst in Deutschland : 1933—1945. — T. 1—2. — Tübingen, 1989—1994.
  • Schoenmetzler Ch., Schoenmetzler K-J. Kunst und Künstler in Bad-Aibling : Ein Bayerischer Bilderbogen. — Bad-Aibling, 2004.