Զենոն Պետկևիչ
Զենոն Պետկևիչ լեհ.՝ Zenon Pietkiewicz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 27, 1862 |
Ծննդավայր | Rechitsky County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 3, 1932 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ |
Ժանրեր | Ակնարկ |
Zenon Pietkiewicz Վիքիպահեստում |
Զենոն Պետկևիչ (լեհ.՝ Zenon Pietkiewicz, մայիսի 27, 1862, Rechitsky County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 3, 1932, Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ գրող, լրագրող, հրապարակախոս, ազգագրագետ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիկ Պետկևիչի և Պաուլինա Կրժիժանովսկու որդին է: Սովորել է Վարշավայի համալսարանում, որի հոգաբարձուներից մեկը եղել է քեռին՝ գրող Անտոնի Պետկևիչին, որը ստեղծագործել է Ադամ Պլուգ կեղծանվամբ։ Սկզբում ընդունվել է մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ, սակայն ավարտել է իրավագիտության ֆակուլտետը: 1885 թվականից աշխատել է «Ռադոմսկոյ» թերթում[1]:
1887-1912 թվականներին համագործակցել է Վարշավայի «Պրավդա» թերթի հետ, որտեղ վարել է «Հորիզոնում» կոչվող գավառական կյանքի թեմաներին անդրադարձող սյունակը: Այնտեղ նրանք հրապարակեցին բացասական գրախոսություն՝ Յանկա Կուպալայի «Պատասխան երգ» պոեմի համար, որտեղ ասվում էր, որ բելառուսական գրականություն , որպես այդպիսին, չկա[2]: Բելառուսի «Նաշա Նիվա» թերթում Պետկևիչի գրախոսությունից հետո, վերջինս «Նիվա»-ի խմբագրություն է ուղարկել մի նամակ, որտեղ (բելառուսերեն լեզվով) գրված է եղել․ «Եթե ես ասել եմ, որ դեռ բելառուսական գրականություն չկա, ապա նշանակում է, որ չկա նրա անցյալը, բայց ես հավատում եմ կենդանի ժողովրդի ապագային: Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Բելառուսական գրականությունը դեռևս ստեղծվում է, աճում է այդ ժողովրդից»[3][4]:
1889-1893 թվականներին գրել է «Եժենեդելնի օբոզրիվատել» թերթի համար[5]: 1891-1897 թվականներին հրատարակել է «Biblioteka Warszawska» («Վարշավայի Գրադարան») ամսագիրը[6]:
1900 թվականին եղել է Վարշավայի «Տնտեսագետ» ամսագրի խմբագիր: Մասնակցել է սոցիալիստական շարժմանը՝ որպես լեհական սոցիալիստական «Պրոլետարիատ» կուսակցության անդամ: Տեղափոխվելով Լոձ՝ աշխատել է որպես սոցիալական աշխատանքի խրախուսման ընկերության տնօրեն՝ միաժամանակ ակտիվորեն համագործակցելով «Վարշավայի կուրիեր»-ի հետ: Նրա նախաձեռնությամբ 1911 թվականին «Պատկերազարդ շաբաթաթերթ»-ի մեկ համարն ամբողջությամբ նվիրված էր Լոձին: 1913 թվականից եղել է Վարշավայի «Ոսկե եղջյուր» շաբաթաթերթի աշխատակից:
Թաղված է Պովոնզկախ գերեզմանատանը, Վարշավայում:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Drogi wodne w Królestwie Polskiem i ich znaczenie gospodarcze [Text] / Zenon Pietkiewicz. ― Warszawa: Nakł. Tow-wa warszawskiego akc. handlu i żglugi, 1914. ― 60 с.
- Zrzeszenia wiejskie ― dźwignia kultury i dobrobytu ludności wiejskiej [Text]: spółki, związki i kółka roln. / Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1907.
- «Ogniwa» [Text]: myśli o naszej teraźniejszości / Zenon Pietkiewicz. ― Վարշավա: Տպագրիչ Ֆ. Բոգուցկովո, 1914. - 187, [2] с.
- Wykształcenie fachowe w życiu ekonomicznem [Text] / Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1892* Odb. z «Bibl. warsz.». Szkice społeczne [Text] / Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1898
- Sachalin [Text] / Vlas Mihajlovič Doroševič; W. Doroszewicz; Przeł. z ros. Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1899.
- Siły i środki ludu naszego [Text] : zarys warunków ekonomicznych ludności włościańskiej w Królestwie Polskim / Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1905. — 262 с.
- Stan przemysłu w Królestwie polskiem wedlug danych z. r. 1910 zawartych w VIII roczniku przemysłu i handlu Królestwa polskiego [Text] / Zenon Pietkiewicz. ― Վարշավա: Տպագրիչ Բոգուսլավսկովո, 1912:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Teofil Rewoliński ok. 1883 założył Gazetę Radomską (pierwsze polskojęzyczne pismo periodyczne ukazujące się na terenie Gubernia radomska|guberni radomskiej), wychodziła w latach 1884—1917 zmieniając w roku 1905 nazwę na «Głos Radomski».
- ↑ Наша Ніва, 1910, № 38
- ↑ Наша Ніва, 1910, № 46
- ↑ Алесь Смалянчук. Паміж краёвасцю і нацыянальнай ідэяй. Польскі рух на беларускіх і літоўскіх землях. — Гродна: Беларускае гістарычнае таварыства, 2001. — С. 272. — 332 с. — ISBN 985-417-345-1
- ↑ Tygodnik wydawany w Warszawie w latach 1866—1904 pod redakcją Adama Wiślickiego.
- ↑ Miesięcznik literacko-naukowy ukazujący się w Warszawie w latach 1841—1914, poczytny, utrzymujący przez cały czas swego istnienia wysoki poziom Biblioteka Warszawska.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Andrzej Kempa. Sylwetki łódzkich dziennikarzy i publicystów // Oficyna Bibliofilów, Łódź 1991, s. 32
- Polski Słownik Biograficzny, t. 26 (W. Rukóyżo)
- Słownik dziennikarzy polskich 1661—1945. Pod redakcją Wacława Zuchniewicza. ― W., Prasa Polska, 1983
- Адам Мальдис. Адам Плуг // Мальдзіс А. І. Падарожжа ў XIX ст. ― Мн., 1969
|