Զեննե Պողոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զեննե Պողոս
Ծնվել է1746
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1826
Ազգությունհայ

Զեննե Պողոս (1746 - 1826), հայ երաժիշտ։

Ծնվել է Կ. Պոլսում, Ներսես Վարժապետյանի պապն է։ Քնքուշ ձայն ունենալու համար կոչվել է Զեննե։ Երիտասարդ ժամանակ եղել է աղա Պողոս ամիրայի տան վարժապետը։ Կ. Պոլսի Զինջիրլի խանում մի դասարան բաց անելով՝ երաժշտություն է սովորեցրել ամիրաների որդիներին։ Հանդիսացել է ժամանակի ամենաուսյալ դեմքերից մեկը, լավ ծանոթ հունական և լատինական երաժշտությանը։ Իմացել է հունարեն, լատիներեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Եղել է նաև երգահան. գրել ու մշակել է հոգևոր երգեր, որոնցից հայտնի է «Լույս զվարթ» երգը։ Նրան աշակերտել է մի շարք երաժշտագետներ, այդ թվում Համբարձում Լիմոնճյանը[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 330