Jump to content

Զեյթունի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեյթունի Ավետարան
Զեյթունի Ավետարան
ՀեղինակԹորոս Ռոսլին
ՏեսակԱվետարան
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1256
ՆկարազարդողԹորոս Ռոսլին
Երկիր Կիլիկիայի Հայկական Թագավորություն

Զեյթունի Ավետարան, 1256 թվականին Հռոմկլայում գրված հայկական ձեռագիր մատյան։ Կաթողիկոս Կոնստանդին Ա Բարձրաբերդցու պատվերով ավետարանը գրել ու նկարազարդել է Թորոս Ռոսլինը։

«Զեյթունի Ավետարանը» պահվել է Զեյթունում, իսկ այժմ գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ․ № 10450)։ Մատյանի հիշատակարաններում նշվում են նկարչի եղբոր՝ Անտոնի, պատվիրատուի հարազատների անունները, Հեթում Ա արքայի ճամփորդությունը Կարակորում և ակնարկվում կաթողիկոսի հանդիպումները Հուլավու խանի ու սուլթաններ Մելիք Քեմլի և Մելիք Աշրաֆի հետ։

«Զեյթունի Ավետարանում» կան 4 զույգ խորան, 4 ավետարանիչների պատկերներ, 4 անվանաթերթ, լուսանցազարդներ և զարդագրեր։ Անօրինակ է «Դեիսուսի» (խնդրարկու) թեմայի ընդգրկումը Մարկոսի անվանաթերում, մանավանդ պատանի անմորուս Էմանուել Քրիստոսի կերպարի ներգրավումը։ Պատկերագրությամբ իր նմանը չունի անչափ խոհական, փիլիսոփայական «Հովհաննես Ավետարանիչը»[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 196 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեր-Ներսեսյան Ս․, Թորոս Ռոսլինը և Զեյթունի Ավետարանը, «Շողակաթ», Կ․ Պոլիս, 1952, էջ 139―141։
  • Չուգասզյան Լ․, Թորոս Ռոսլինի արվեստը, «ԲԵՀ», 1987, № 3։