Jump to content

Զեյդլիցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեյդլիցիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ցեղ Զեյդլիցիա (Seidlitzia)
Boiss., 1879

Զեյդլիցիա (լատին․՝ Seidlitzia), թելուկազգիների[1] ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը հիմքից փռվող-ճյուղավորվող է, սպիտակ, երկարությունը ՝ 10-50 սմ։ Մերկ բույս է։ Տերևները մսալի են, հակադիր, թխակապույտ (աշնանը՝ կարմրավուն), գլանաձև, աղեղնաձև կորացած։ Վերին տերևները հիմքի մասում լայնացած են, տերևածոցերում՝ կարճ մազափնջով և մեկական ծաղկով։ Ծաղիկները երկսեռ են, ծաղկապատը՝ թաղանթավոր, կարմրավուն։ Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսին։ Պտուղը հորիզոնական է՝ հարթ պտղապատյանով։ Զեյդլիցիան հողի թույլ աղիության ցուցիչ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ զեյդլիցիա ծաղկավետ (Տ. florida)։ Տարածված է Սյունիքի և Արարատյան դաշտի բոլոր մարզերում։ Աճում է թեթևակի աղուտ ավազակավային հողերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։