Զեմֆիրա Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զեմֆիրա Երիցյան
Ծնվել էմայիսի 4, 1941(1941-05-04) (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ
Մասնագիտությունպարուհի և ուսուցչուհի
ԱշխատավայրԵրևանի պարարվեստի պետական քոլեջ, Պատանի հանդիսատեսի թատրոն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայֆիլմ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ վարչապետի հուշամեդալ

Զեմֆիրա Արտաշեսի Երիցյան (մայիսի 4, 1941(1941-05-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարուհի, պարուսույց:

Պարող Մինաս Խաչատրյանի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեմֆիրա Երիցյանը ծնվել է 1941 թվականին Երևանում: 1958 թվականին ավարտել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը: 1948-1959 թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1959-1993 թթ. աշխատել է Հայաստանի Պարի պետական անսամբլում, եղել մենապարուհի և հանդիսավար[1]: Կատարել է Գուսան Աշոտի «Սիրամարգ», Խաչատուր Ավետիսյանի «Աղջիկների անուրջներ», «Լեռների դուստր», «Կռունկներ», «Քարավան», «Անահիտ և Վաչագան» և այլ պարեր: 1992-1993 թթ. պար է դասավանդել Էջմիածնի ակումբագրադարանավարական տեխնիկումում, 1992-1994 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: 1993-1996 թթ. որպես բեմական շարժման և պարի ռիթմիկայի ուսուցիչ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1994-2005 թթ. եղել է «Բարեկամություն» պարի համույթի փորձավար[1]: 1993 թվականից պար և բեմական շարժում է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2001 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ ռեժիսուրայի ամբիոնում, 2005 թվականից՝ պրոֆեսոր[2]:

Կատարել է «Վաղարշապատի պարը», «Չինար ես», «Կախարդված ծաղիկներ», «Անահիտի և թագաժառանգ Վաչագանի սիրո լեգենդը», «Լեռների դուստրը», «Կռունկները», «Ղանթար» պարերը:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի երիտասարդական 1-ին փառատոնի 1-ին մրցանակ, դիպլոմ, 1957 թ.
  • 1962 թ.Հելսինկի Երիտասարդական և ուսանողական փառատոնի ածաթե մեդալ, 1962 թ.
  • ՀՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1962 թ.
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից մշակույթի ոլորտում ներդրած ավանդի համար պատվոգիր, 2004 թ.
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011 թ.
  • Թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2013 թ.
  • Ծննդյան 70- ամյակի կապակցությամբ երկարատև և անբասիր աշխատանքի համար ԵԹԿՊԻ-ի կողմից մեդալ, 2014 թ.

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մտորումներ «Պար առարկայի դասավանդման շուրջ», 2007 թ. «Հանդես» գիտ. ումնասիր. հոդվածների ժողովածու 2-րդ համար:
  • Հայկական պար առարկայի դասավանդման գործնական տեսական խնդիրներ, 2009 թ., Հանդես. գիտ. ումնասիր. հոդվածների ժողովածու, 5-րդ համար:
  • 15-20 դդ «Պարարվեստի կանոնակարգում», 2013 թ. «Հանդես» գիտ. ումնասիր. հոդվածների» ժողովածու, 11-րդ համար:
  • «Պատմակենցաղային պարերի ծագումը և բարեկրթությունը», 2014 թ., «Վան Արյան» հրատարակչություն[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]