Արտակ Բորիսի Զաքարյան (նոյեմբերի 1, 1974(1974-11-01)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, 2017 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի մայիսի 8-ը` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2012-2017 թվականներին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։
1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետը, 2000 թ.՝ ՀՀ պետական կառավարման դպրոցը։ Մաթեմատիկոս, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող։ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Մասնակցել է մի շարք դասընթացների` Կուսակցությունների քաղաքական PR (2005 թ., Վարշավա, Լեհաստան), Ժողովրդավարության ամառային առաջին դպրոց (2006 թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական կառավարում և կուսակցությունների քաղաքական PR (2006 թ., Շառլոթ, Վաշինգտոն, ԱՄՆ), Ժողովրդավարության ամառային երկրորդ դպրոց, (2007 թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, (2006-2007 թթ., Երևան, ՀՀ)։
2006 թ.՝ ՀՀԿ մամուլի քարտուղար, մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար։
2007-2008 թթ.՝ ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու։
2008 թ.՝ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
2008-2009 թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար։
2009 թ.՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։
28.10.2009-31.05.2012 թթ.` ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
ՀԿ խորհրդի անդամ։
2011-2015 թթ.՝ ընտրվել է Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում։
2012 թ. մայիսի 6-ից՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։
31.05.2012-18.05.2017 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։
2012-2017 թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար։
2015-2017 թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար։
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան, Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Չեխիա, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբերի անդամ։
2017 թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2018 թ. մայիսի 8-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
2004 - 2009 թթ. Հայաստանի մի շարք պետական բուհերում դասավանդել է քաղաքագիտություն։
2009 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2012 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է։
Գիտական մի շարք հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։
2009-2012 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։
28.10.2009-31.05.2012 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
2011 թ. մայիսին «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական Վեհաժողովի հիմնադիր նիստում ընտրվել է Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում։ 2012 թվականից՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է։
Արտակ Զաքարյան 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ[3]
2015 թ. մարտից Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է։
2017 թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[4]։ 2018 թ․ հրաժարական է տվել։
2018 թ․ առաջադրվել է պատգամավորության թեկնածու ՀՀԿ ցուցակով։ Սակայան չի ընտրվել։